Սեմինար էնդոկրինոլոգների համար

«Տոնուս-Լես» ընկերությունը ս.թ. հոկտեմբերի 12-ին կազմակերպել էր սեմինար էնդոկրինոլոգների համար՝ «Անգիոտենզինային ընկալիչների պաշարիչների (սարտանների) դերը դիաբետիկ նեֆրոպաթիայի բուժման մեջ» թեմայով:
Սեմինարը վարում էր Հայաստանի առաջատար էնդոկրինոլոգներից մեկը՝ Էրեբունի ԲԿ էնդոկրինոլոգիական բաժնի վարիչ Էլզա Մ. Հայրապետյանը seminar 2, ով ներկայացրեց շաքարային դիաբետի ժամանակ երիկամների ախտահարման ռիսկի գործոնները, պատճառները, զարգացման մեխանիզմները և ժամանակակից ախտորոշման ու բուժման եղանակները:
Առանձին ներկայացվեց սարտանների դերը դիաբետիկ նեֆրոպաթիայի բուժման մեջ՝ ընդգծելով նոր արդյունավետ դեղամիջոցի՝ Ռիկարդոնի առանձնահատկություններն ու առավելությունները:
Այնուհետև եղավ ակտիվ քննարկում, մասնակիցները տվեցին հարցեր և ստացան հանգամանալից պատասխաններ: Սեմինարի վերջում բժիշկները ցանկություն հայտնեցին, որ նման սեմինարները կրեն պարբերական բնույթ:
Վերջին Գրառումները
7․500 քայլից մինչև առողջ ապրելակերպ
2021 թվականի ապրիլի 16-ին տրվեց ‹‹Առողջության քայլարշավ›› նախագծի մեկնարկը, որը բխում է ընկերության շուրջ 21 տարիների ‹‹Առողջության և կենսունակության գրավական›› հանդիսացող կարգախոսից։Աշխարհահռչակ «Kraft Heinz» ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Ակիմովն այցելեց «Տոնուս-Լես» դեղագործական ընկերություն
«Heinz» մանկական սննդի բացառիկ և պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, սկսած 2012 թվականից, համարվում է «Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը:Հայրենական արտադրության ցինկ պարունակող կենսաբանական ակտիվ հավելում «Ցինկ Տոնուս»
Բավականին կարճ ժամանակահատվածում «Ցինկ Տոնուս»-ը հասցրեց ձեռք բերել մեծ պահանջարկ։Հաճախ տրվող հարցեր Gummi King վիտամինների մասին
Հարց. Քանի՞ տարեկան երեխաների համար են նախատեսված Gummi King վիտամինները: Gummi King վիտամինները նախատեսված են 2 տարեկան և բարձր տարիքի երեխաների համար:Բաց մի թողեք նոր հաղորդագրությունները
Մուտքագրեք ձեր էլ. հասցեն՝ ամենօրյա թարմացումները ստանալու համար