«Տոնուս-Լես»-ը հանդիսանում է դեղորայք, բուժպարագաներ և մանկական սնունդ արտադրող մի շարք հեղինակավոր ընկերությունների բացառիկ և պաշտոնական ներկայացուցիչը ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում: Մեր Ընկերությունը Հայաստանում ներկայացուցչական գործունեություն է ծավալել 2005 թվականից և այս տարիների ընթացքում բարեհաջող գործունեության արդյունքում իր ուրույն տեղն է գրավել դեղամիջոցների, բուժպարագաների և մանկական սննդի հայաստանյան շուկայում որպես դեղագործական ընկերություն: 2012 թվականից Վրաստանում գործում է նաև «Տոնուս-Լես»-ի վրացական ներկայացուցչությունը՝ «TONUS-LES GEORGIA»:

 

Մեր Ընկերությունն ակտիվ ներկայացուցչական և մարկետինգային գործունեություն ծավալող եզակի ընկերություններից է, որն իրականացնում է՝

 

Այս ամենի շնորհիվ մենք բնակչությանը մատակարում ենք տարբեր հիվանդությունների կանխարգելման և բուժման համար անհրաժեշտ բարձրորակ, մատչելի դեղամիջոցներով և բուժպարագաներով, ինչպես նաև մանկական սննդով առանց միջնորդի՝ անմիջապես արտադրողից:

 «Տոնուս-Լես»-ի ներկայացուցչական բաժինը անընդհատ կազմակերպում է՝

Մեր ներկայացուցչական անձնակազմը բաղկացած է բարձրագույն բժշկական կրթություն ունեցող մասնագետներից, բարձրակարգ դեղագետներից և մարկետոլոգներից, ում արհեստավարժ աշխատանքի շնորհիվ «Տոնուս-Լես»-ը դարձել է անփոխարինելի միջնորդ սպառողի և արտադրողի միջև:

Մենք ունենք գործընկերներ գրեթե բոլոր աշխարհամասերից՝ Հյուսիսային Ամերիկա, Եվրոպա, Ասիա, Աֆրիկա: Անկախ ծագման երկրից` մենք նախապատվությունը տալիս ենք միայն միջազգային ՊԱԳ ստանդարտներին համապատասխան արտադրանք տրամադրող ընկերություններին: