Մենք կարևորում ենք որակը, գերակայությունը և նորարարությունը:
Ցանկացած զարգացող երկրի համար կարևոր է ունենալ զարգացած առողջապահական համակարգ, որն ի զորու կլինի ապահովել բնակչության առողջությունը: Առողջապահական համակարգի ոչ պակաս կարևոր օղակն է դեղորայքային բաղադրիչը: «Տոնուս-Լես» ընկերությունը դեղագործական ոլորտում գործում է դեռևս 2000 թվականից: Շուրջ 20 տարի այն հանդիսանում է առաջատար դեղագործական ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և իրականացնում է դեղերի, կենսաբանական ակտիվ հավելումների և բժշկական պարագաների մանրամեծածախ վաճառք: Գործելով հայկական դեղագործական շուկայում, այն դրսևորել է իրեն որպես կայացած, դինամիկ զարգացող ընկերություն, որը հնարավորինս արձագանքում է դեղագործական շուկայի կարիքներին: Քաջ ծանոթ լինելով համաշխարհային և տեղական շուկայում գործող իրավիճակին, դեղեր արտադրող ընկերությունների կարիքներին և ոլորտի զարգացման հրամայականներին՝ «Տոնուս-Լես» ՍՊԸ հիմնադիրները ձեռնամուխ եղան ստեղծել կլինիկական հետազոտություններ իրականացնող համալիր:
Համալիրը հագեցած է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով և պարագաներով ու պատրաստ է ընդունել իր առաջին կամավորներին:
«Տոնուս-Լես» ընկերությունն առաջարկում է կլինիկական հետազոտությունների անցկացման ծառայությունների ամբողջական շրջանակ դեղագործական ընկերությունների և պայմանագրային հետազոտական կազմակերպությունների համար, ներառյալ՝
- հետազոտության մշակում
- պրոտոկոլի պատրաստում
- անհատական գրանցման քարտի ձևերի կազմում ու բաշխում
- կամավորների հավաքագրում
- դեղերի կանոնակարգման կառավարում
- ծրագրի կառավարում
- հետազոտության մշտադիտարկում
- բժշկական մշտադիտարկում/կողմնակի ազդեցությունների մասին հաշվետվություն
- տվյալների և զեկույցի կառավարում
- կենսահամարժեքության/թերապևտիկ համարժեքության հետազոտություններ
Մենք մատուցում ենք Պայմանագրային Հետազոտական կազմակերպության ամբողջական ծառայությունների փաթեթ կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման համար: Մեր նպատակն է դառնալ Ձեր դեղագործական արտադրանքի հետազոտման, մշակման և գրանցման համար արժեքավոր գործընկեր:
Ֆարմակոկինետիկ հետազոտություններ.
- կենսամատչելիություն
- կենսահամարժեքություն
Ֆարմակոկինետիկ հետազոտություններ առողջ կամավորների շրջանում. մեկ հետազոտության ընթացքում մենք կարող ենք աշխատել ավելի քան 34 կամավորի հետ:
Դեղաձևերի տեսակներ.
- պերօրալ դեղահատեր
- բերանի խոռոչում քայքայվող հաբեր, պաստիլներ և ենթալեզվային դեղեր
- օշարակներ և պերօրալ սուսպենզիաներ
- մոմիկներ
Մեր արժեքները
Մենք մշակում ենք լուծումներ կլինիկական փորձարկումներ անցկացնելու համար, մեկ հիմնական նպատակով, այն է՝ բարելավել հանրային առողջությունը:
- հավատարիմ ենք որակին
- ցուցաբերում ենք անհատական մոտեցում
- ունենք մոտիվացված և տաղանդավոր անձնակազմ
- վստահելի ենք և ազնիվ
- կենտրոնացած և արդյունավետ
- ճկուն ենք և կոոպերատիվ
Կապ մեր հետ.
Հեռ. +374 60 484859
Էլ. հասցե. rnd@tonusles.am