«Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին հիմնադիր Լևոն Հակոբյանի և համահիմնադիրներ Սերգեյ Հակոբյանի և Լիլիթ Հակոբյանի կողմից: Ստեղծման օրվանից առ այսօր՝ «Տոնուս-Լես»-ը եղել է բացառապես ընտանեկան բիզնես՝ որդեգրած հայկական ազգային և ընտանեկան արժեքները: Ընկերության փիլիսոփայությունն է, որ յուրաքանչյուր աշխատակից իրեն զգա ինչպես իր սեփական ընտանիքում և յուրաքանչյուրի ներդրումը ծառայի ի շահ այդ մեծ ընտանիքի:
Հատկանշական է, որ ընկերությունն իր գործունեությունը սկսել է ընդամենը մեկ դեղատնից և դինամիկ զարգացման շնորհիվ ոլորտի առաջատարներից մեկն է: Այժմ, ընկերության «Տոնուս-Լես Ռեմեդի» դեղատնային ցանցն ունի ավելի քան 50+ դեղատներ Երևանում և ՀՀ մարզերում:
«Տոնուս-Լես»-ը ՀՀ-ում այն բացառիկ դեղագործական ըկերություններից է, որի գործունեությունը ընդգրկում է դեղի արտադրությունից մինչև մանրամեծածախ վաճառքի ողջ շրջափուլը: Մշտապես ընդլայնելով իր համագործակցության աշխարհագրությունը՝ «Տոնուս-Լես»-ը հանդիսանում է բազմաթիվ աշխարհահռչակ դեղագործական ընկերությունների պաշտոնական և բացառիկ ներկայացուցիչը ոչ միայն Հայաստանում, այլ նաև Վրաստանում:
Միջազգային առաջատար դեղագործական ընկերությունների հետ համընթաց քայլելու և բարձր որակ ապահովելու նպատակով՝ «Տոնուս-Լես»-ն առաջնորդվում է միայն միջազգային GxP՝ պատշաճ բաշխման (GDP), պատշաճ արտադրական (GMP), պատշաճ կլինիկական գործունեության (GCP) չափորոշիչներով:
Նպատակ ունենալով զարկ տալ հայկական արտադրությանը՝ «Տոնուս-Լես»-ը 2019 թվականին հայ սպառողին է ներկայացրել սեփական արտադրության հայկական առաջին վիտամին D-ն՝ «D3 Տոնուս»-ը և կալցիում D3-ը «Կալցիում D3 Տոնուս»-ը:
Ողջ արտադրական գործընթացը՝ սկսած տեխնոլոգիայի մշակումից մինչև վերջնական արտադրություն տեղի է ունեցել Հայաստանում՝ GMP պահանջներին համապատասխան: Ընկերության նպատակն է ընդայլնել արտադրվող կենսաբանական ակտիվ հավելումների շարքը և հայ սպառողին մշտապես ներկայանալ նորույթներով։
Նախքան սեփական արտադրությունը հիմնելը՝ «Տոնուս-Լես»-ը պայմանագրային արտադրության հիմունքներով շուկայում ներկայացել է «Տաուտոնուս», «Արծաթացող» և «Ամբրոտոն» ապրանքանիշներով, որոնք արդեն իրենց ուրույն տեղը գտել են հայկական շուկայում:
«Տոնուս-Լես» ընկերությունը գործունեության 20 տարիների ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի: 2010 թվականին ընկերությունը Օքսֆորդում կայացած «Եվրոպայի Բիզնես Գագաթնաժողովի» կողմից արժանանացավ «Եվրոպական որակ›› պատվաբեր մրցանակին: 2017 թվականին ընկերությունը ճանաչվել է «Տարվա դեղագործական ընկերություն», իսկ 2018 թվականին էլ հռչակվել է որպես «Բիզնես Լիդեր» Համաշխարհային բիզնեսների կոնֆեդերացիայի կողմից, 2019 թվականին էլ «Երկրները մեկ հարկի տակ» խորագիրը կրող մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Դեղագործական ոլորտի լավագույն ընկերություն» մրցանակին։
«Տոնուս-Լես»-ը, այսօր արդեն, Հայաստանում կայացած, իր հստակ ձեռագրով և ուրույն ճանապարհ ընտրած կառույց է, որն իր լուրջ և ծանրակշիռ տեղն ու դերն ունի ՀՀ դեղագործական ոլորտում։ Վերջում, պարզապես հարկ է նշել, որ ընկերությունն իր ողջ պատմության ընթացքում առաջնորդվել է հիմնադիր Լևոն Հակոբյանի հետևյալ սկզբունքով.
«Այն ինչ հնարավոր է անել այսօր, պետք է արված լիներ երեկ»: