«Տոնուս-Լես» ՍՊԸ-ն, առանցքային համարելով սպառողի անվտանգության և գոհունակության ապահովումը, մշտապես հետամուտ է լավագույն միջազգային փորձի փոխառմանն ու տեղայնացմանը: Վերջինիս վառ ապացույցն է ինչպես ամբողջ ընկերությունում որակի կառավարման համակարգի ներդրումը համաձայն ԻՍՕ 9001:2015 միջազգային ստանդարտի պահանջների, այնպես էլ առանձին ոլորտները կարգավորող միջազգային չափանիշներին համարժեք դեղերի պատշաճ արտադրական (ՊԱԳ) և պատշաճ բաշխման (ՊԲԳ) գործունեության կազմակերպումը:
Ընկերությունը պատրաստվում է մոտ ապագայում անցնել ԻՍՕ 9001:2015 ստանդարտի պահանջներին համապատասխան սերտիֆիկացում:
Պատշաճ արտադրական գործունեություն (ՊԱԳ)
2018թ.-ից սկսած «Տոնուս-Լես» ընկերությունը հավաստագրված է ՀՀ ԱՆ կողմից որպես երկրորդային փաթեթավորում և սերիայի բացթողում իրականացնող ՊԱԳ-համապատասխան դեղարտադրող:
Պատշաճ բաշխման գործունեություն (ՊԲԳ)
2019թ.-ին «Տոնուս-Լես» ընկերությունը ընդլայնեց դեղերի պահման պահեստային հնարավորությունները միջազգային ՊԲԳ-պահանջների տառին համապատասխան պահեստային տարածքների կառուցմամբ և վերազինմամբ: Նոր պահեստային տարածքները հնարավոր են դարձնում ներկրվող, արտադրվող և մատակարարվող դեղագործական արտադրանքը պահպանել և իրացնել թե ծավալային, թե տեխնիկական առումներով լիարժեք համապատասխանություն ապահովող պահեստներից: Առկա են ազդանշանային համակարգով ապահովված առանձնացված երեք ջերմաստիճանային գոտիներ՝ 2-8°C, 8-15°C և ոչ ավելի քան 25°C, դեղագործական յուրաքանչյուր արտադրանքի համար սահմանված պահման պայմաններին համապատասխան: Ընկերությունը ՀՀ-ում առաջիններից է հաջողությամբ անցել Դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման գործընթացը և առաջիկայում պատրաստվում է նաև ՊԲԳ-հավաստագրմանը: