Եվրոպական որակ

Եվրոպայի Բիզնես Գագաթնաժողովի նախաձեռնությամբ 2010թ.-ի հոկտեմբերի 10-13-ը Օքսֆորդի քաղաքապետարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցան «Առաջնորդների Օքսֆորդի Գագաթնաժողով» կոնֆերանսը և XLVII «International Socrates Award Ceremony» հանդիսավոր մրցանակաբաշխությունը:

Ավելի քան 100 առաջատար դիվանագետներ, գործարարներ, ֆինանսիստներ, գիտնականներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ և հասարակական գործիչներ բազմաթիվ երկրներից` Ավստրիա, Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Բուլղարիա, Սերբիա, Ռումինիա, Էստոնիա, Ռուսաստանի Դաշնություն, Հայաստանի Հանրապետություն, Ուկրաինա, Ղազախստանի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն, Եգիպտոս, Թուրքիա, Նիգերիա, Վրաստան, Մոլդովա, Տաջիկիստան և այլ, ներկայացրեցին նշված երկրների բարձրաշխարհիկ հասարակությունը:

Հոկտեմբեր 2010

Դեղագործական ոլորտի լավագույն ընկերություն

«Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը «Երկրները մեկ հարկի տակ 2019» խորագիրը կրող մրցանակաբաշխության շրջանակներում ճանաչվել է «ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ»:

Մրցանակաբաշխության արդյունքների համար հիմք է ծառայել հատուկ հանձնաժողովի փորձագիտական կարծիքը, իսկ հավաստագիրը ստորագրվել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից: «Տոնուս-Լես» ընկերությունն իր գործունեությունը սկսել է ընդամենը մեկ դեղատնից և դինամիկ զարգացման, քրտնաջան աշխատանքի շնորհիվ ներկայումս ոլորտի առաջատար ընկերություններից է: Այն եզակի է իր փիլիոսոփայությամբ, որդեգրած արժեքներով և ոլորտում ներդրած ավանդով:

2019-2020

Տարվա Դեղագործական Ընկերություն

27/07/2017 թվականին տեղի ունեցավ Համազգային Վստահության Խորհրդի կողմից կազմակերպվող «Տարվա Բժիշկ և Տարվա Բուժհիմնարկ-Հուսո Աստղ 2017» 6-րդ ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը: «ՏՈՆՈւՍ-ԼԵՍ» ընկերությունն արժանացավ տարվա «ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» մրցանակին:

Ընկերության հիմնադիր տնօրեն Լ. Հակոբյանն իր խոսքում նշեց,-«Այս մրցանակը վկայությունն է համազգային բարձր վստահության, բայց և միևնույն ժամանակ շատ պարտավորեցնող է. «Տոնուս-Լես» ընկերությունն իր 17 տարիների գործունեության ընթացքում առաջնորդվել է այն սկզբունքով և առաքելությամբ, որ պետք է ոլորտը դարձնել ավելի′ հզոր, ավելի′ կայուն և ավելի′ վստահելի»:

Հուլիս 2017