1. Արտադրություն


«Տոնուս-Լես» ՍՊԸ հանդիսանում է Հայաստանում եզակի դեղագործական ընկերություն, որը ներառում է դեղագործական ոլորտի հնարավոր բոլոր գործառույթները, այդ թվում՝ նոր արտադրատեսակների հետազոտություններն ու դրանց զարգացումը, դեղերի երկրորդային փաթեթավորումը և բաց թողումը, կենսաբանական ակտիվ հավելումների, ախտահանիչ նյութերի և կոսմետիկ միջոցների արտադրությունը:

Մեր առջև դրված նպատակն է, ապահովել մեր հաճախորդներին բարձրորակ, արդյունավետ, անվտանգ դեղորայքով, որոնք հասանելի կլինեն սպառողների լայն շրջանակի համար: Մասնավորապես, մեր նպատակն է արտադրել վերարդտադրված դեղորայք, որոնք լիովին համարժեք կլինեն բրենդին:

Ներդրված որակի համակարգը և պրոֆեսիոնալ ու հետևողական աշխատակազմը ապահովում է որակ արտադրության յուրաքանչյուր փուլում։

Ոչ միայն դեղագործական արտադրանքի, այլ նաև կենսաբանական ակտիվ հավելումների, ախտահանիչների և կոսմետիկ միջոցների արտադրությունը իրականացվում է համապատասխան նորմատիվ փաստաթղթերին, ՊԱԳ սկզբունքներին և լավագույն միջազգային պրակտիկաներին:
2018 թվականին «Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը ՀՀ առողջապահության նախարարության կողմից ստացել է ՊԱԳ (Պատշաճ Արտադրական Գործունեություն) հավաստագիր դեղերի երկրորդային փաթեթավորման և սերիայի բաց թողնման թույլտվությամբ։