3․ Կենսաբանական ակտիվ հավելումների, ախտահանիչ և կոսմետիկ միջոցների արտադրություն

 

Կենսաբանական ակտիվ հավելումների, ախտահանիչ և կոսմետիկ միջոցների ամբողջ արտադրությունը, սկսած տեխնոլոգիայի մշակումից մինչև վերջնական արտադրություն իրականացվում է Հայաստանում՝ «Տոնուս-Լես» ընկերության ՊԱԳ պահանջներին համապատասխան արտադրատարածքում:

Արտադրության համար ներմուծվող և՛ ակտիվ բաղադրատարրերը, և՛ օժանդակ նյութերը եվրոպական արտադրության են, որոնք մինչ օգտագործումը անցնում են որակի խիստ հսկում։
Հումքի և վերջնական արտադրանքի որակի հսկումը իրականացվում է ՊԼԳ/ՊԱԳ լաբորատորիայում, որն ունի միջազգային ԻՍՕ/ԻԷԿ 17025:2017 ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրում՝ տրված ANSI National Accreditation Board (ANAB) հավատարմագրման մարմնի կողմից։

 «Տոնուս-Լես» ընկերության կողմից արտադրված կենսաբանական ակտիվ հավելումները գրանցված են Եվրասիական տնտեսական միության գրանցամատյանում։  

 

Տեսականի

D3 Տոնուս
CaD3 Տոնուս
Ֆոլատ B9 Տոնուս
Արծաթացող 20 ppm լուծույթ
Ալկոտոն 210 մլ, 500 մլ, 5լ
Արծաթացող 40 ppm լուծույթ
ԻնովաՏոն
ՆովոՌելաքս Տոնուս
ՖերՍիՖոլ Տոնուս
Ցինկ Տոնուս