Ֆոլատ B9 Տոնուս - Ֆոլաթթու 400 մկգ 

Կյանքի համար անհրաժեշտ

Ֆոլատ B9 Տոնուս

Կենսաբանական ակտիվ հավելում (ԿԱՀ)

Բաղադրություն` 1 հաբում՝ ֆոլաթթու 400մկգ:

Սննդային արժեք` 100գ-ը պարունակում է. ածխաջուր-91.6գ, սպիտակուց-5.75գ, ճարպ -0գ, էներգետիկ արժեքը – 391,41կկալ/1637,7կՋ:

  Քանակությունը մեկ հաբում NRV* (100%)
Ֆոլաթթու 400 մկգ (100%) 400 մկգ 

NRV* - սննդային արժեք

Կիրառման ոլորտ

  • Որպես ֆոլաթթվի աղբյուր՝ օրգանիզմում վերջինիս անբավարարության դեպքում
  • Հղիության պլանավորման ընթացքում
  • Հղիության I եռամսյակում պտղի նյարդային խողովակի դեֆեկտների զարգացման կանխարգելման նպատակով


Օգտագործման ցուցումներ

Հաբեր ներքին ընդունման համար: Ընդունել ուտելուց հետո:

  • Ֆոլաթթվի անբավարարության դեպքում` օրական 1 հաբ (400մկգ)
  • Հղիության պլանավորման ընթացքում՝ օրական 1 հաբ (400մկգ)
  • Հղիության I եռամսյակում՝  օրական 1 հաբ (400մկգ)


Հակացուցումներ. գերզգայունություն ԿԱՀ բաղադրիչների նկատմամբ, պերնիցիոզ սակավարյունություն, չարորակ նորագոյացություններ, կոբալամինի դեֆիցիտ, մանկական տարիք (մինչև 3 տարեկան):

Զգուշացում. մեծ չափաքանակով ֆոլաթթվի օգտագործման ժամանակ, ինչպես նաև երկարատև կիրառման պարագայում հնարավոր է վիտամին B12-ի կոնցենտրացիայի նվազում:

Բացթողնման ձև. 60 հաբ պլաստմասե տարայի մեջ, ստվարաթղթե տուփի մեջ՝ ներդիր-թերթիկի հետ միասին:

Պահպանման պայմաններ. պահել չոր, լույսից պաշտպանված տեղում, 25°C - ից ոչ բարձր ջերմաստիճանային պայմաններում:

Պահպանման ժամկետ. 2 տարի:

Արտադրող և ստացող. «Տոնուս-Լես» ՍՊԸ: