';} ?>
';}?> ';} ?>

D3 Տոնուս - Վիտամին D3 2000 ՄՄ

D3 Տոնուս

Արևի մի կաթիլ յուրաքանչյուր հաբում

Կենսաբանական ակտիվ հավելում (ԿԱՀ)

Բաղադրություն. 1 հաբում՝ վիտամին D3 (խոլեկալցիֆերոլ) 2000 ՄՄ:

1 հաբը պարունակում է.

Բարձր որակ

Մատչելի գին

 

Քանակությունը 1 հաբում

NRV* (100%)

Վիտամին D3

2000 ՄՄ, 50 մկգ (500%)

10 մկգ

*NRV – սննդային արժեք

Օժանդակ նյութեր. միկրոբյուրեղային ցելյուլյոզ, անջուր սիլիցիումի երկօքսիդ, երկջուր կալցիումի

հիդրոֆոսֆատ, մագնեզիումի ստեարատ, կարբօքսիմեթիլցելյուլոզ:

Կիրառման ոլորտ. վիտամին D3-ը նպաստում է՝

օրգանիզմում կալցիումի և ֆոսֆորի ներծծմանը, օգնում է ամրացնել ոսկրամկանային համակարգն ու ատամները,

արյան մեջ կալցիումի նորմալ մակարդակի պահպանմանը,

իմունային և նյարդային համակարգերի ֆունկցիաների պահպանմանը,

օրգանիզմի էներգետիկ ներուժի բարձրացմանը:

Վիտամին D3-ը սինթեզվում է օրգանիզմում արևի ճառագայթների ուղիղ ազդեցության տակ և

կարող է առաջարկվել որպես սննդային հավելում այն դեպքերումերբ կա արևային լույսի սահմանափակում:

Օգտագործման ցուցումներ. օրական 1 հաբ, բավարար քանակությամբ ջրով, ուտելու ընթացքում:

Հակացուցումներ. ԿԱՀ բաղադրիչների նկատմամբ անհատական անտանելիություն:

Զգուշացում. եթե դուք հղի եք, կերակրում եք կրծքով կամ ընդունում այլ դեղամիջոցներ, ապա օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:

Թողարկման ձև և փաթեթավորում.  60 հաբ պլաստմասե տարայի մեջ: Տուփում՝ 2 տարա: 1 հաբի զանգվածը՝ 300 մգ:

Պահպանման պայմաններ. պահպանել 250С ոչ բարձր ջերմաստիճանում, փակ վիճակում: Պահպանել երեխաների համար անհասանելի վայրում:

Պահպանման ժամկետ. 2 տարի:

Արտադրող . «Տոնուս-Լես» ՍՊԸ

ՀՀ, մարզ Կոտայք, համայնք Ակունք, գյուղ Նոր Գյուղ, 6-րդ փողոց, թիվ 1 լաբորատոր համալիր:

Իրավ. հասցե. ՀՀ, Երևան 0070, Ե. Քոչար 1: