';} ?>
';}?> ';} ?>

Արծաթացող սփրեյ - իոնացված արծաթ 40մկգ

ՁԵՐ ՕՐԳԱՆԻԶՄԻ ԱՐԾԱԹԵ ՎԱՀԱՆԸ

Մաշկի և բերանի խոռոչի խնամքի հակասեպտիկ միջոց [ТН ВЭД կոդեր՝ 3304 и 3306]:

Ազդեցության լայն սպեկտր

Մանրէները չեն ձևավորում կայունություն

Մատչելի գին

Բաղադրություն. 1մլ կոլոիդը պարունակում է 40մկգ (40ppm) իոնացված արծաթ և 1մլ իոնազերծված ջուր:

Հատկություններ և կիրառում. Արծաթացողը [Սիլվերտոն] կոլոիդ լուծույթ է, որը պարունակում է իոնացված արծաթի նանոմասնիկներ: Դրանք թողնում են մանրէասպան, հակասնկային և հակաբորբոքային ազդեցություն: Կիրառվում է ըմպանի և մաշկի խնամքի համար, ինչպես նաև վերքերի, այրվածքների և խոցերի դեպքում:

  • Չի պարունակում սպիրտ և քլոր:
  • Մաշկի կամ լորձաթաղանթի հետ շփվելիս չի ցավեցնում կամ մրմռացնում և չի գունավորում դրանք:
  • Արծաթի նկատմամբ մանրէները կայունություն ձեռք չեն բերում:
  • Չունի արտահայտված համ և անհոտ է:
  • Թողնում է նաև հոտազերծող ազդեցություն:
  • Կիրառման եղանակ. Փչել օրը 3-4 անգամ: Անհրաժեշտության դեպքում կարելի է նաև ողողել օրը 3-4 անգամ: Խորհուրդ չի տրվում կուլ տալ:
  • Որոշ դեպքերում կարելի է փչել բամբակյա կոսմետիկ սկավառակի վրա և դրանով մշակել մաշկը օրը 2-3 անգամ:
  • Կարելի է կիրառել նաև թրջոցների տեսքով:
  • Ոտքերի տհաճ հոտի դեպքում օրը 2 անգամ թրջոցով մշակել ոտքերի մաշկը, որից հետո Արծաթացողը [Սիլվերտոն] փչել ոտնաթաթերի վրա և թողնել չորանա: Այնուհետև հագնել նախապես Արծաթացողով [Սիլվերտոն] մշակված և չորացված գուլպա: Նաև պետք է Արծաթացողով [Սիլվերտոն] մշակել կոշիկները և հողաթափերը:

 

Հատուկ նշումներ. Չկիրառել հղիության, կրծքով կերակրման, արծաթի հանդեպ ալերգիայի դեպքում:

Կողմնակի երևույթներ. Օժտված է լավ տանելիությամբ: Հազվադեպ դիտվում են ալերգիկ ռեակցիաներ:

Պահպանում. Պահպանել զով՝ 15-25°C, մութ վայրում, էլեկտրական սարքերից հեռու:

Փաթեթավորում. 150մլ պլաստմասե շիշ, ցողացրիչով:

Արտադրող. «Արիագոլդ գրուպ» ՍՊԸ:

Փաթեթավորող. «ԷՍԿՈ-ՖԱՐՄ» ՍՊԸ:

Պատվիրատու. «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» ՍՊԸ:

Պատրաստված է Հայաստանում: