Արծաթացող - իոնացված արծաթ 20մկգ

ՁԵՐ ԱՏԱՄՆԵՐԻ ԱՐԾԱԹԵ ՎԱՀԱՆԸ

Բերանի խոռոչի ողողման հակասեպտիկ միջոց [ТН ВЭД կոդ՝ 3306]:

Բաղադրություն. 1մլ կոլոիդը պարունակում է 20մկգ (20ppm) իոնացված արծաթ և 1մլ իոնազերծված ջուր:

Ազդեցության լայն սպեկտր

Մանրէները չեն ձևավորում կայունություն

Մատչելի գին

Հատկություններ և կիրառում. Արծաթացողը [ՍԻԼՎԵՐՏՈՆ] կոլոիդ լուծույթ է, որը պարունակում է իոնացված արծաթի նանոմասնիկներ: Դրանք թողնում են մանրէասպան, հակասնկային և հակաբորբոքային ազդեցություն: Կարող է կիրառվել բերանի խոռոչի և ըմպանի խնամքի և հիվանդությունների կանխարգելման համար՝ պայքարելով հարուցիչների դեմ և կանխելով ատամնափառի ու ատամնաքարերի գոյացումը: Կիրառվում է նաև ստոմատոլոգիական և ԼՕՌ միջամտություններից առաջ և հետո, ինչպես նաև ատամի արմատախողովակի և ատամի խոռոչի լվացման համար:

Չունի արտահայտված համ և անհոտ է:

Չի խաթարում համի զգացողությունը:
Արծաթի նկատմամբ մանրէները  կայունություն ձեռք չեն բերում:
Չի պարունակում սպիրտ և քլոր:
Չի գունավորում լեզուն և ատամները:
Լորձաթաղանթի հետ շփվելիս չի ցավեցնում կամ մրմռացնում:

 

Կիրառման եղանակ. Բերանի խոռոչի ողողումների և/կամ թրջոցների տեսքով: Խորհուրդ չի տրվում կուլ տալ:
Չափահասներ և 12տ.-ից բարձր երեխաներ. Բերանը ողողել 1-2 թեյի գդալ (5-10մլ) լուծույթով՝ 4-5 րոպե, օրական 3-4 անգամ:

Մինչև 12տ. երեխաներ. Բերանը ողողել 1 թեյի գդալ (5մլ) լուծույթով՝ 4-5 րոպե, օրական 2-3 անգամ:

Հատուկ նշումներ. Չկիրառել հղիության, կրծքով կերակրման, արծաթի հանդեպ ալերգիայի դեպքում:

Կողմնակի երևույթներ. Օժտված է լավ տանելիությամբ: Հազվադեպ դիտվում են ալերգիկ ռեակցիաներ:

Պահպանում. Պահպանել զով՝ 15-25°C, մութ վայրում, էլեկտրական սարքերից հեռու:

Փաթեթավորում. 100մլ մգեցված ապակյա շիշ, ստվարաթղթե տուփի մեջ:

Արտադրող. «Արիագոլդ գրուպ» ՍՊԸ:

Փաթեթավորող. «Էսկո-Ֆարմ» ՍՊԸ:

Պատվիրատու. «Տոնուս-Լես» ՍՊԸ:

Պատրաստված է Հայաստանում: