2․ Դեղերի արտադրություն


2016 թվականից ի վեր «Տոնուս-Լես» ընկերությունը զբաղվում է դեղերի արտադրության տեխնոլոգիայի մշակմամբ։ Տեխնոլոգիայի մշակումից հետո իրականացվում է դեղերի պիլոտային արտադրություն, որակի հսկում, կայունության ուսումնասիրություն և մի շարք այլ անհրաժեշտ հետազոտություններ, որոնք միտված են ապահովելու բարձրորակ, արդյունավետ և անվտանգ դեղի արտադրությունը։
Դեղերի սերիական արտադրությունը իրականացվում է պայմանագրային հիմունքներով՝ ինչպես հայկական, այնպես էլ Եվրոպական ՊԱԳ հավատարմագրված գործարաններում՝ «Տոնուս-Լես» ընկերության հսկողության ներքո:
Դեղերի երկրորդային փաթեթավորումն ու սերիայի բաց թողումը իրականացվում է «Տոնուս-Լես» ընկերության ՊԱԳ հավատարմագրված արտադրատարածքում։
Դեղերի որակի ստուգումը իրականացվում է ՊԼԳ/ՊԱԳ (Պատշաճ Լաբորատոր Գործունեություն) լաբորատորիայում, որն ունի միջազգային ԻՍՕ/ԻԷԿ 17025:2017 ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրում՝ տրված ANSI National Accreditation Board (ANAB) հավատարմագրման մարմնի կողմից։

Պայմանագրային հիմունքներով արտադրված դեղերի գրանցման հավաստագրի իրավատեր հանդիսանում է «Տոնուս-Լես» ընկերությունը:


Տեսականի


Ամբրոտոն
Տոնոպենեմ