Ամբրոտոն - ամբրօքսոլի հիդրոքլորիդ 3մգ

Արդյունավետ միջոց թաց հազի դեմ

Բաղադրություն. 1մլ լուծույթը պարունակում է 3մգ ամբրօքսոլի հիդրոքլորիդ:

Օժանդակ նյութեր. Բենզոյաթթու, հիդրօքսիէթիլ ցելյուլոզ, կալիումի ացեսուլֆամ, սորբիտոլ, գլիցերին, ազնվամորու բուրմունք, մաքրված ջուր:

Դեղաբուժական խումբ. Հազի և մրսածության ժամանակ կիրառվող դեղորայք: Մուկոլիտիկ, խորխաբեր միջոցներ:

Արտադրման տեխնոլոգիայի ճշգրտություն

Եվրոպական հումք

Հաճելի համ

Ցուցումներ. Շնչուղիների սուր և քրոնիկ հիվանդություններ, որոնք ուղեկցվում են մածուցիկ խորխարտադրությամբ.

  • Սուր և քրոնիկ բրոնխիտ
  • Թոքաբորբ
  • Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն
  • Բրոնխային ասթմա խորխի դուրսբերման դժվարացմամբ
  • Բրոնխոէկտատիկ հիվանդություն:

Կիրառման եղանակ և դոզավորում. Ներքին ընդունման համար, սննդից անկախ:

  • 6-12տ. երեխաներ. 5մլ (ամբրօքսոլ 15մգ) օրական 2-3 անգամ: Առավելագույնը 45մգ/օր: 2-3 օր անց, եթե երեխան ավելի լավ է զգում, կարելի է ընդունել օրական 2 անգամ:
  • 2-5 տ. երեխաներ. 2.5մլ (ամբրօքսոլ 7.5մգ) օրական 3 անգամ: Առավելագույնը 22.5մգ/օր: 2-3 օր անց, եթե երեխան ավելի լավ է զգում, կարելի է ընդունել օրական 2 անգամ:

Հատուկ նշումներ. 

Երիկամային ֆունկցիայի խանգարումների կամ լյարդի ֆունկցիայի ծանր խանգարումների դեպքում Ամբրոտոնը պետք է ընդունել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո: Ընդ որում անհրաժեշտ է կամ նվազեցնել դեղաչափը կամ մեծացնել ընդունումների միջև ընկած ժամանակը:

Բրոնխների շարժունակության խանգարումով և առատ բրոնխարտադրությամբ հիվանդները Ամբրոտոնը պետք է կիրառեն զգուշությամբ՝ կապված մեծաքանակ խորխի դուրսբերման դժվարության և բրոնխների խցանման վտանգի հետ:

Ամբրոտոնի 5մլ օշարակը պարունակում է 1.2գ սորբիտոլ, ինչը կազմում է 7.2գ սորբիտոլ առավելագույն խորհուրդ տրվող օրական դեղաչափի մեջ (30մլ): Ֆրուկտոզի հազվագյուտ ժառանգական անտանելիությամբ հիվանդները չպետք է ընդունեն այս դեղը:

Բուժման ընթացքում, խորխալույծ ազդեցության խթանման համար խուրհուրդ է տրվում մեծ քանակությամբ հեղուկ օգտագործել (ջուր, հյութ, թեյ):

Հակացուցումներ. Գերզգայունություն ամբրօքսոլի կամ դեղամիջոցի այլ բաղադրիչների նկատմամբ, հղիության I եռամսյակ, դեղամիջոցի որևէ բաղադրիչի հազվագյուտ ժառանգական անտանելիություն, մինչև 2 տարեկան երեխաներ:

Օգտագործել զգուշությամբ  հղիության II-III եռամսյակներին և կրծքով կերակրելու ընթացքում, երիկամային և/կամ լյարդային անբավարարության դեպքում:

Դեղորայքային փոխազդեցություն. Հակահազային դեղորայքի հետ համատեղ կիրառումը հանգեցնում է խորխի հեռացման դժվարացման՝ հազի ընկճման ֆոնին: Ամբրօքսոլը մեծացնում է բրոնխային արտազատուկում ամօքսիցիլինի, ցեֆուրօքսիմի (ՖՈՒՐՕՔՍԻՏՈՆՈՒՍ) և էրիթրոմիցինի ներթափանցումը և կոնցենտրացիան: Համատեղելի է ծննդաբերական գործունեությունն արգելակող դեղորայքի հետ:

Պահպանում. Պահել մինչև 30°C ջերմաստիճանի պայմաններում, չսառեցնել: Պահել երեխաների համար անհասանելի վայրում:

Փաթեթավորում. 100մլ օշարակ մուգ ապակե շշիկով, չափիչ գդալի և ներդիր թերթրիկի հետ ստվարաթղթե տուփի մեջ:

Արտադրող. «Արփիմեդ» ՍՊԸ, Հայաստան:

Գրանցման հավաստագրի իրավատեր. «Տոնուս-Լես» ՍՊԸ, Հայաստան: