Տոնոպենեմ - մերոպենեմ

Ճիշտ նշանակետին

Խստիվ արգելվում է ցանկացած հակաբիոտիկի օգտագործումը առանց բժշկի ցուցմամբ:

Բաղադրություն` 1 սրվակի մեջ  - 500 մգ մերոպենեմ (որպես մերոպենեմ եռհիդրատ)

Ազդեցության լայն սպեկտր

Արտադրման տեխնոլոգիայի ճշգրտություն

Բարձր որակ

Ցուցումներ. Տոնոպենեմը նախատեսված է մեծահասակների և 3 ամսականից բարձր երեխաների մոտ զգայուն մանրէներով հարուցված հետևյալ հիվանդությունների բուժման համար՝

  • ստորին շնչուղիների ինֆեկցիաներ (այդ թվում թոքաբորբ, ներառյալ ներհիվան­դանոցային  և թոքաբորբ՝ պայմանավորված արհեստական օդափոխությամբ): 
  • բրոնխաթոքային վարակներ ֆիբրոզով պայմանավորված
  • միզուղիների բարդացած ինֆեկցիաներ
  • որովայնի խոռոչի, ծննդաբերական բարդացած ինֆեկցիաներ
  • փափուկ հյուսվածքների և մաշկի բարդացած ինֆեկցիաներ
  • սուր բակտերիալ մենինգիտ
  • մեծահասակների մոտ էմպիրիկ թերապիա կասկածվող բակտերիալ ինֆեկցիայի ժամանակ նեյտրոպենիայի ֆոնի վրա առկա տենդի դեպքում
  • բակտերիեմիայի թերապիա, որը կապված է կամ  ենթադրաբար կապված վերը թվարկված որևէ ինֆեկցիայի հետ

 

Տոնոպենեմի ընդունման ժամանակ խորհուրդ է տրվում հաշվի առնել հակաբիոտիկների պատշաճ կիրառման պաշտոնական ուղեցույցները:

Առավելություններ՝

  • բարձր որակ, մատչելի գին
  • հայկական ՊԱԳ արտադրություն
  • կայունություն β-լակտամազների նկատմամբ

 

Կիրառման եղանակ. բժշկի ցուցմամբ:

Լուծույթի պատրաստում. ներերակային բոլուսային ներարկման լուծույթ պատրաստելու համար շշիկի պարունակությունը պետք է լուծվի ներարկման համար նախատեսված ստերիլ ջրի մեջ (10մլ 500մգ մերոպենեմի համար)՝ հասցնելով 50 մգ/մլ խտության: Ստացված լուծույթը անհրաժեշտ է թափահարել առնվազն 3 րոպե՝ մինչև լուծույթի պարզ դառնալը:

Ներերակային ինֆուզիոն լուծույթ պատրաստելու համար Տոնոպենեմը պետք է լուծվի նատրիումի քլորիդի 0,9% լուծույթի կամ դեքստրոզայի /գլյուկոզայի/ 5% լուծույթի մեջ՝ հասցնելով  1-ից մինչև 20 մգ/մլ խտության:

Դեքստրոզայի /գլյուկոզայի/ 5% լուծույթով պատրաստված լուծույթը պետք է օգտագործվի անմիջապես:

Մանրէաբանական տեսանկյունից լուծույթը պետք է կիրառվի անմիջապես՝ անկախ վերջինիս բացման և լուծույթի պատրաստման եղանակից:

Եթե լուծույթը անմիջապես չի օգտագործվել, ապա հետագա պահպանման համար պատասխանատու է բժիշկը:

Հակացուցումներ

  • գերզգայունություն մերոպենեմի և դեղամիջոցի այլ բաղադրիչների նկատմամբ
  • գերզգայունություն կարբապենեմների խմբի որևէ այլ հակաբիոտիկ նկատմամբ
  • ծանր գերզգայունություն (օր.՝ անաֆիլակտիկ ռեակցիաներ, մաշկային ծանր ռեակցիաներ) որևէ այլ β-լակտամային հակաբիոտիկների նկատմամբ (օր.՝ պենիցիլիններ, ցեֆալոսպորիններ)

 

Թողարկման ձև

500մգ փոշի  շշիկի (10մլ) մեջ: 36 շշիկ ստվարաթղթե տուփում ներդիր թերթիկի հետ միասին:

Արտադրող՝ «Տոնուս-Լես» ՍՊԸ, ՀՀ Կոտայքի մարզ, Նոր Գյուղ, 6-րդ փ., 1 շ.

Գրանցման հավաստագրի իրավատեր՝ «Տոնուս-Լես» ՍՊԸ, Հայաստան, Երևան, Երվանդ Քոչարի 1

Պահպանման պայմաններ. Պահպանել լույսից և խոնավությունից հեռու, երեխաների համար անհասանելի վայրում, օրիգինալ տուփի մեջ, 25°С-ից ոչ բարձր ջերմաստիճանային պայմաններում:

Տոնոպենեմի լուծույթը չի թույլատրվում սառեցնել:

Պահպանման ժամկետ՝ 2 տարի:

Չի թույլատրվում օգտագործել տուփի վրա նշված ժամկետը լրանալուց հետո: