CaD3 Տոնուս

Ձեր ոսկրերի ամրության երաշխավորը

Կենսաբանական ակտիվ հավելում (ԿԱՀ)

Բաղադրություն

1 հաբում՝  կալցիում 500 մգ (կալցիումի կարբոնատի (1250 մգ) տեսքով), վիտամին D3 (խոլեկալցիֆերոլ) 400 ՄՄ:

Առանց շաքարի

Լավ յուրացում

Հաճելի համ

Սննդային արժեք

հաբը պարունակում է.

ածխաջուր - 2,78 գ; սպիտակուց - 0,00 գ; ճարպ - 0,00 գ; էներգետիկ արժեքը - 23,94 կկալ/100,23 կՋ:

 

 

Քանակությունը 1 հաբում

NRV* (100%)

Ca

500 մգ (50%)

1000 մգ

D3

400 ՄՄ, 10 մկգ (100%)

10 մկգ

*NRV –  խորհուրդ տրվող նորմա

Կիրառման ոլորտ

CaD3-ը նպաստում է՝

  • օրգանիզմում  կալցիումի և ֆոսֆորի փոխանակման կարգավորմանը, ոսկրամկանային համակարգի և ատամների ամրացմանը,
  • արյան մեջ կալցիումի և վիտամին D3-ի նորմալ մակարդակի պահպանմանը:
  • խոչնդոտում է պարաթհորմոնի արտազատման ավելացմանը, որի ավելցուկը օրգանիզմում նպաստում է կալցիումի դուրս բերմանը ոսկրերից:

Ca-ը մասնակցում է մկանային կծկումների և նյարդային հաղորդունակության կարգավորմանը, հանդիսանում է արյան մակարդման համակարգի բաղադրիչ:

Վիտամին D3-ը նպաստում է կալցիումի ներծծմանը աղիներում:

Կալցիումի օգտագործումը հատկապես կարևոր է օրգանիզմի աճման շրջանում («ռախիտ» հիվանդությունից խուսափելու համար), տարեց մարդկանց, մասնավորապես՝ դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց մոտ (օստեոպորոզի ռիսկի նվազեցման համար), ինչպես նաև հղիության ժամանակ` բժշկի կողմից սահմանված չափաբաժնով:

Օգտագործման ցուցումներ

  • 12 տարեկանից բարձր անձանց` 1 ծամովի հաբ օրական 2 անգամ,
  • 5-12 տարեկան երեխաներին` 1 ծամովի հաբ օրական 1-2 անգամ,
  • 3-5 տարեկան երեխաներին` ըստ բժշկի ցուցման:

 

ՀակացուցումներԿԱՀ բաղադրիչների նկատմամբ անհատական անտանելիություն, միզաքարային հիվանդություն, ծանր երիկամային անբավարարություն:

Զգուշացումեթե դուք հղի եք, կերակրում եք կրծքով կամ ընդունում այլ դեղամիջոցներ, ապա օգտագործելուց առաջ խորհրդակցե՛ք բժշկի հետ:

Բացթողնման ձև30x2 ծամովի հաբ՝ յուրաքանչյուրը 1500 մգ զանգվածով, պլաստմասե տարայի մեջ: Ստվարաթղթե տուփի մեջ՝ 2 տարա ներդիր-թերթիկի հետ միասին:

Պահպանման պայմաններ. պահպանել 250С ոչ բարձր ջերմաստիճանում, փակ վիճակում, երեխաների համար անհասանելի վայրում:

Պահպանման ժամկետ2 տարի:

Արտադրող և ստացող«Տոնուս-Լես» ՍՊԸ: