7․500 քայլից մինչև առողջ ապրելակերպ

2021-04-23
7․500 քայլից մինչև առողջ ապրելակերպ

‹‹Տոնուս-Լես›› դեղագործական ընկերությունը, որը միավորում է ‹‹Տոնուս-Լես›› ՍՊԸ և ‹‹Տոնուս-Լես Ռեմեդի›› դեղատնային ցանցը, վերջին շրջանում ավելի հաճախ է մշակում սոցիալապես կարևոր նախագծեր։

Օրինակ, 2021 թվականի ապրիլի 16-ին տրվեց ‹‹Առողջության քայլարշավ›› նախագծի մեկնարկը, որը բխում է ընկերության շուրջ 21 տարիների ‹‹Առողջության և կենսունակության գրավական›› հանդիսացող կարգախոսից։

Նախագիծը միտված է հասարակության շրջանում առողջ ապրելակերպի՝ իբրև մշակույթի ձեւավորմանը և վերջինիս ապահովմանը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առողջ ապրելակերպի ձևավորումը կարևորագույն առողջապահական գործունեություն է, որի ուղղությամբ ծավալվում են բազմոլորտ աշխատանքներ, անմասն չենք մնացել և որոշել ենք ներդնել մեր լուման գաղափարի արմատավորման, վերջինիս իրականացման և մեր հայրենակիցների առողջության ամրապնդման համար։»,- ասել է «Տոնուս-Լես» դեղագործական ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Սերգեյ Հակոբյանը։

Նա նշել է, որ բավականին սեղմ ժամանակահատվածում, հատկապես երիտասարդության շրջանում նախագիծն արժանացել է հավանության՝ հաշվի առնելով հետադարձ կապը և մասնակիցների ակտիվությունը։

Նախագիծը խոստումնալից է և լի անակնկալներով․ մրցույթի արդյունքները և հաղթող մասնակիցների անունները կհրապարակվեն ապրիլի 30-ին։

 

Կիսվեք դրանով

Վերջին Գրառումները

Աշխարհահռչակ «Kraft Heinz» ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Ակիմովն այցելեց «Տոնուս-Լես» դեղագործական ընկերություն
«Heinz» մանկական սննդի բացառիկ և պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, սկսած 2012 թվականից, համարվում է «Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը:
2021-03-30
Հայրենական արտադրության ցինկ պարունակող կենսաբանական ակտիվ հավելում «Ցինկ Տոնուս»
Բավականին կարճ ժամանակահատվածում «Ցինկ Տոնուս»-ը հասցրեց ձեռք բերել մեծ պահանջարկ։
2021-03-30
Հաճախ տրվող հարցեր Gummi King վիտամինների մասին
Հարց. Քանի՞ տարեկան երեխաների համար են նախատեսված Gummi King վիտամինները: Gummi King վիտամինները նախատեսված են 2 տարեկան և բարձր տարիքի երեխաների համար:
2020-03-11
«Տոնուս-Լես»-ը ճանաչվել է 2019-2020 թ-ի «Դեղագործական ոլորտի լավագույն ընկերություն»
«Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը «Երկրները մեկ հարկի տակ 2019» խորագիրը կրող մրցանակաբաշխության շրջանակներում ճանաչվել է «ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ»:
2019-12-21

Բաց մի թողեք նոր հաղորդագրությունները

Մուտքագրեք ձեր էլ. հասցեն՝ ամենօրյա թարմացումները ստանալու համար