Միջազգային գիտաժողով Երևանում․ ի՞նչ հեռանկարներ ունեն բժշկության մեջ բնական ծագում ունեցող դեղամիջոցները

2023-03-28
Միջազգային գիտաժողով Երևանում․ ի՞նչ հեռանկարներ ունեն բժշկության մեջ բնական ծագում ունեցող դեղամիջոցները

Երևանում կայացավ «Կենսակարգավորման մոտեցումները ժամանակակից բժշկության մեջ, հնարավորությունները և հեռանկարները» թեմայով միջազգային գիտաժողով, որը կազմակերպվել է «Տոնուս-Լես», «Բիոմեդիկա» դեղագործական ընկերությունների կողմից, որոնք հանդիսանում են գերմանական աշխարհահռչակ «Heel» ընկերության տարածաշրջանային գործընկերները։ Ընկերության արտադրանքը լայն տարածում ունի աշխարհի ավելի քան հիսուն երկրներում։

Գիտաժողովին ներկա էին ավելի քան հարյուր բժիշկներ Հայաստանից և արտերկրից։ Զեկույցներով հանդես եկան Ռուսաստանի Դաշնությունից և Վրաստանից հրավիրված դոկտոր-պրոֆեսորները և գիտությունների թեկանծուները։

Գիտաժողովի շրջանակում քննարկվեց հենաշարժիչ համակարգի ախտահարումների ժամանակ, մանկաբուժական պրակտիկայում և նյարդաբանության մեջ գերմանական «Heel» ընկերության բնական ծագում ունեցող դեղորայքի կիրառումը։

Գիտաժողովի հիմնական զեկուցող, «Բիոմեդիկա» դեղագործական ընկերության տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Բեսիկ Շամուգիայի խոսքով՝ «Heel» ընկերության դեղամիջոցները վերջին ժամանակներում սկսել են ակտիվորեն կիրառվել նաև մեր տարածաշրջանում․ «Բացառապես բնական ծագում ունեցող այս դեղամիջոցների հիմնական նպատակը հիվանդությունների կանխարգելումն է, չպետք է թույլ տալ, որ մարդու օրգանիզմը հասնի կրիտիկական վիճակի, երբ քիմիական դեղանյութերի ընդունումն արդեն դառնում է անխուսափելի։ Կենսակարգավորման ճյուղի զարգացումը բժշկության մեջ հիվանդությունների կանխարգելման մեծ ներուժ ունի և այս գիտաժողովի հիմնական նպատակը մեր բժիշկներին բնագավառի նորարարություններին ծանոթացնելն է»,-նշեց նա։

Խոսելով գիտաժողովի նպատակի մասին՝ «Տոնուս-Լես» դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Հակոբյանն ընդգծեց․ «Հաշվի առնելով, որ այսօր առաողջապահության ոլորտը ևս արագ զարգանում է՝ մեր ընկերությունն անչափ կարևորում է աշխատանքում կրթահեն մոտեցումը։ Նմանատիպ միջոցառումներով փորձում ենք այնպես անել, որ մեր հայ բժիշկները միշտ տեղեկացված լինեն դեղամիջոցների աշխարհում նորագույն միտումներից և զարգացումներից»։

 

Աշխարհահռչակ «Heel» ընկերությունը հիմնադրվել է 1936թ․-ից և առ այսօր առաջատար դիրք է զբաղեցնում բժշկության մեջ բնական ծագում ունեցող իր արտադրանքով։  Տարածաշրջանում «Heel»-ի գործընկերներն են Հայաստանում՝ «Տոնուս-Լես», իսկ Վրաստանում՝  «Բիոմեդիկա» դեղագործական ընկերությունները։

 

Կիսվեք դրանով

Վերջին Գրառումները

«Տոնուս-Լես» ընկերությունը շուրջ 11 տարի տրամադրում է պայմանագրային հետազոտական ծառայություններ
«Տոնուս-Լես»-ի հիմնադիրները ստեղծել են դեղերի իկ հետազոտությունների բազմաֆունկցիոնալ կլինիկա:
2023-10-18
Կենսահամարժեքության հետազոտություններ․ «Տոնուս-Լես»-ի նոր նշաձողը կլինիկական հետազոտությունների ոլորտում
«Տոնուս-Լես» դեղագործական ընկերության կլինիկան գործում է ավելի քան 11 տարի՝ մշտապես արդիականացնելով և բարելավելով իր գործունեության որակը։  «Տոնուս-Լես» ընկերության հիմնադիրները վստահ են, որ միջազգային հարթակում  ոլորտի առաջատարների հետ սերտ համագործակցութունը զարկ կտա Հայաստանում  կլինիկական հետազոտությունների ոլորտի զարգացմանն ու նոր որակ կբերի դեղագործական արդյունաբերության արժեշղթայում։
2023-06-05
Հայաստանյան դեղարդյունաբերությունը ԵԱՏՄ շուկայում․ «Տոնուս-Լես»-ի զեկույցը
«Տոնուս-Լես» դեղագործական ընկերության ներկայացուցիչներ՝ Պայմանագրային հետազոտական ծառայությունների բաժնի ղեկավար Անժելա Թադևոսյանը և ՊՀԾ բաժնի հետազոտող / Արտադրության ղեկավար Հակոբ Կարապետյանը մասնակցեցին ՌԴ Սանկտ Պետեբուրգ քաղաքում կայացած «Դեղարդյունաբերություն և կենսատեխնոլոգիաներ IPhEB Russia 2023» միջազգային ցուցահանդես-ֆորումին։
2023-04-27
«ФОРКОРИУМ»՝ մաշկային հիվանդությունների բուժման նորարարական մոտեցում․ հայ-ռուսական գիտաժողով
«Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը հայտնի «ВЕРТЕКС» դեղագործական ընկերության հետ համատեղ Երևանում անցկացրեց «Մաշկաբանության արդի խնդիրները և համակցված կորտիկոստերոիդների կիրառման գիտական հիմնավորումը» գիտաժողովը, որին մասնակցեց Հայաստանի առաջատար կլինիկաների 60-ից ավելի մաշկաբան։
2023-04-22

Բաց մի թողեք նոր հաղորդագրությունները

Մուտքագրեք ձեր էլ. հասցեն՝ ամենօրյա թարմացումները ստանալու համար