«Ամբրոտոն» հայրենական արտադրության նոր հակահազային դեղամիջոց

2017-02-17
«Ամբրոտոն» հայրենական արտադրության նոր հակահազային դեղամիջոց

Հարցերին պատասխանում է ‹‹Տոնուս-Լես›› ընկերության գիտահետազոտական բաժնի ղեկավար Անժելա Թադևոսյանը:

Վերջերս ‹‹Տոնուս-Լես›› բրենդի ներքո շուկա դուրս եկավ երեխաների համար նախատեսված ‹‹Ամբրոտոն›› հակահազային դեղամիջոցը: Այն ամբրօքսոլ ակտիվ նյութ պարունակող առաջին հայկական խորխաբեր դեղամիջոցն է, որն իր որակական ցուցանիշներով կարող է մրցել Եվրոպայից ներկրված դեղամիջոցների հետ:

 

Ի՞ նչը ոգեշնչեց ‹‹Տոնուս-Լես›› ընկերությանը ստեղծել ‹‹Ամբրոտոն›› խորխաբեր դեղամիջոցը:

Ուսումնասիրելով տեղական շուկան և հակահազային դեղամիջոցներն աշխարհում՝ եկանք այն եզրահանգման, որ հայրենական արտադրությունում բացակայում է հակահազային բարձր արդյունավետություն ունեցող ամբրօքսոլ ակտիվ նյութով դեղը: Ամփոփելով ուսումնասիրության արդյունքները՝ ձեռնամուխ եղանք Ամբրոտոն հակահազային դեղամիջոցի արտադրությանը: Քանի որ երեխաների առողջությունը առաջնային արժեք է ‹‹Տոնուս-Լես›› ընկերության համար, հետևաբար մեծագույն պատասխանատվությամբ ենք մոտեցել այս գործին:

Քանի՞ տարեկան երեխաների համար է նախատեսված «Ամբրոտոնը» և ի՞նչ ցուցումներ ունի:

Ամբրոտոնը հակահազային դեղամիջոց է օշարակի տեսքով,նախատեսված է 2-12 տարեկան երեխաների համար: Այն ջրիկացնում է խորխը և նպաստում դրա արագ դուրս բերմանը: Ամբրոտոնն ունի հակաբորբոքային և հակաօքսիդանտ հատկություն, ազդում է ողջ շնչառական համակարգի վրա և նպաստում է, որ հակաբիոտիկները ավելի լավ ներթափանցեն թոքային հյուսվածք: Ցուցված է թաց հազի, սուր և խրոնիկ բրոնխիտների, թոքաբորբի, բրոնխոէկտատիկ հիվանդության ժամանակ: Այն կարելի է ընդունել սննդից անկախ և նաև ընդունելուց հետո ջուր խմել: Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում ուշադրությամբ կարդալ ներդիր թերթիկը:

Ինչո՞վ է առանձնանում «Ամբրոտոնը» շուկայում առկա այլ խորխաբեր դեղամիջոցներից:

Ամբրոտոնը ունի ազնվամորու հաճելի համ՝ հետևաբար փոքրիկները հեշտությամբ են այն խմում: Ամբրոտոնը արտադրված է Հայաստանում՝ Եվրոպական չափանիշներին համաձայն: Չի պարունակում շաքար, սպիրտային մաս, գունանյութեր: Բացի այդ, շուկայում առկա այլ խորխաբեր դեղամիջոցների համեմատ, այն բավական մատչելի է:
Հարկ է նշել նաև, որ մինչև շուկա դուրս գալը` Ամբրոտոնը միջազգային չափանիշների համաձայն մանրազնին լաբորատոր փորձարկումների է ենթարկվել: Դեղի մշակման, արտադրության և որակի կառավարման ողջ գործընթացը հսկվել է ‹‹Տոնուս-Լես›› ընկերության և ‹‹Էֆ Դի Էյ Լաբ›› փորձարկման լաբորատորիայի կողմից:

Ի՞նչ նորույթներ են սպասվում ապագայում:

Ներկայումս ‹‹Տոնուս-Լես›› ընկերությունը ‹‹Էֆ Դի Էյ Լաբ›› փորձարկման լաբորատորիայի հետ միասին զբաղվում է հայրենական արտադրությունում դեռևս բացակա և բարձր արդյունավետություն ունեցող դեղամիջոցների ուսումնասիրությամբ և դրանց արտադրության կազմակերպմամբ: Մեր նպատակն է հայ սպառողին հասանելի դարձնել նման դեղամիջոցները:

Կիսվեք դրանով

Վերջին Գրառումները

7․500 քայլից մինչև առողջ ապրելակերպ
2021 թվականի ապրիլի 16-ին տրվեց ‹‹Առողջության քայլարշավ›› նախագծի մեկնարկը, որը բխում է ընկերության շուրջ 21 տարիների ‹‹Առողջության և կենսունակության գրավական›› հանդիսացող կարգախոսից։
2021-04-23
Աշխարհահռչակ «Kraft Heinz» ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Ակիմովն այցելեց «Տոնուս-Լես» դեղագործական ընկերություն
«Heinz» մանկական սննդի բացառիկ և պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, սկսած 2012 թվականից, համարվում է «Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը:
2021-03-30
Հայրենական արտադրության ցինկ պարունակող կենսաբանական ակտիվ հավելում «Ցինկ Տոնուս»
Բավականին կարճ ժամանակահատվածում «Ցինկ Տոնուս»-ը հասցրեց ձեռք բերել մեծ պահանջարկ։
2021-03-30
Հաճախ տրվող հարցեր Gummi King վիտամինների մասին
Հարց. Քանի՞ տարեկան երեխաների համար են նախատեսված Gummi King վիտամինները: Gummi King վիտամինները նախատեսված են 2 տարեկան և բարձր տարիքի երեխաների համար:
2020-03-11

Բաց մի թողեք նոր հաղորդագրությունները

Մուտքագրեք ձեր էլ. հասցեն՝ ամենօրյա թարմացումները ստանալու համար