Կենսահամարժեքության հետազոտություններ․ «Տոնուս-Լես»-ի նոր նշաձողը կլինիկական հետազոտությունների ոլորտում

2023-06-05
Կենսահամարժեքության հետազոտություններ․ «Տոնուս-Լես»-ի նոր նշաձողը կլինիկական հետազոտությունների ոլորտում

«Դեղագործական արդյունաբերության արժեշղթա» թեմայով CALIDENA աշխատաժողովի շրջանակում «Տոնուս-Լես» դեղագործական ընկերության ֆարմակոկինետիկական հետազոտությունների կլինիկան հյուրընկալել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, որակի ենթակառուցվածքի կազմակերպությունների, դեղ արտադրող ընկերությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև՝  Գերմանիայի Մետրոլոգիայի ինստիտուտի (PTB) Տեխնիկական փորձագետ՝ դեղագետ, միջազգային համագործակցության խորհրդատու՝ Քրիստինա Ֆոերգ Վիմմերին։

Միջոցառման ընթացքում  հյուրերը ծանոթացան հետազոտական պայմանագրային ծառայությունների շրջանակում «Տոնուս-Լես» կլինիկայում իրականացվող  կենսահամարժեքության հետազոտությունների անցկացման հնարավորություններին։ Կլինիկան Հայաստանում միակն է, որն իրականացնում է նման հետազոտություններ, որոնք լիովին համապատասխանում են պատշաճ կլինիկական գործունեության (GCP) միջազգային նորմատիվ պահանջներին:

«Տոնուս-Լես» ընկերության մասնագետները և Քրիստինա Ֆոերգ Վիմմերը մասնավորապես  քննարկել են ոլորտի որակի ենթակառուցվածքում առկա խնիրներն ու դրանց հնարավոր լուծման ուղիները PTB–ի հետ համագործակցության սահմաններում։  «Calidena» աշխատաժողովի ժամանակ վեր հանված խնդիրները ու դրանց հիման վրա մշակված գործողությունների ծրագրի իրականացումը  հնարավորություն կտա Հայաստանում էլ ավելի բարելավել դեղարտադրության ոլորտն ու դրա կարևորագույն մաս կազմող կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման գործընթացը՝ նպաստելով ոլորտի ինքնաբավության բարձրացմանը։

«Տոնուս-Լես» ընկերության Պայմանագրային հետազոտական ծառայությունների բաժնի ղեկավար Անժելա Թադևոսյանի խոսքով՝ կլինիկան այսօր հնարավորություն ունի բավարարելու ոչ միայն հայաստանյան շուկայի պահանջները, այլև՝ արտերկրի։

 «Տոնուս-Լես» դեղագործական ընկերության կլինիկան գործում է ավելի քան 11 տարի՝ մշտապես արդիականացնելով և բարելավելով իր գործունեության որակը։  «Տոնուս-Լես» ընկերության հիմնադիրները վստահ են, որ միջազգային հարթակում  ոլորտի առաջատարների հետ սերտ համագործակցութունը զարկ կտա Հայաստանում  կլինիկական հետազոտությունների ոլորտի զարգացմանն ու նոր որակ կբերի դեղագործական արդյունաբերության արժեշղթայում։

CALIDENA աշխատաժողովի շրջանակում հյուրերը այցելեցին նաև «Տոնուս-Լես» ընկերության գործընկեր «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ։

Կիսվեք դրանով

Վերջին Գրառումները

«Տոնուս-Լես» ընկերությունը շուրջ 11 տարի տրամադրում է պայմանագրային հետազոտական ծառայություններ
«Տոնուս-Լես»-ի հիմնադիրները ստեղծել են դեղերի իկ հետազոտությունների բազմաֆունկցիոնալ կլինիկա:
2023-10-18
Հայաստանյան դեղարդյունաբերությունը ԵԱՏՄ շուկայում․ «Տոնուս-Լես»-ի զեկույցը
«Տոնուս-Լես» դեղագործական ընկերության ներկայացուցիչներ՝ Պայմանագրային հետազոտական ծառայությունների բաժնի ղեկավար Անժելա Թադևոսյանը և ՊՀԾ բաժնի հետազոտող / Արտադրության ղեկավար Հակոբ Կարապետյանը մասնակցեցին ՌԴ Սանկտ Պետեբուրգ քաղաքում կայացած «Դեղարդյունաբերություն և կենսատեխնոլոգիաներ IPhEB Russia 2023» միջազգային ցուցահանդես-ֆորումին։
2023-04-27
«ФОРКОРИУМ»՝ մաշկային հիվանդությունների բուժման նորարարական մոտեցում․ հայ-ռուսական գիտաժողով
«Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը հայտնի «ВЕРТЕКС» դեղագործական ընկերության հետ համատեղ Երևանում անցկացրեց «Մաշկաբանության արդի խնդիրները և համակցված կորտիկոստերոիդների կիրառման գիտական հիմնավորումը» գիտաժողովը, որին մասնակցեց Հայաստանի առաջատար կլինիկաների 60-ից ավելի մաշկաբան։
2023-04-22
Միջազգային գիտաժողով Երևանում․ ի՞նչ հեռանկարներ ունեն բժշկության մեջ բնական ծագում ունեցող դեղամիջոցները
Երևանում կայացավ «Կենսակարգավորման մոտեցումները ժամանակակից բժշկության մեջ, հնարավորությունները և հեռանկարները» թեմայով միջազգային գիտաժողով, որը կազմակերպվել է «Տոնուս-Լես», «Բիոմեդիկա» դեղագործական ընկերությունների կողմից
2023-03-28

Բաց մի թողեք նոր հաղորդագրությունները

Մուտքագրեք ձեր էլ. հասցեն՝ ամենօրյա թարմացումները ստանալու համար