Տարվա Դեղագործական Ընկերություն

27/07/2017 թվականին տեղի ունեցավ Համազգային Վստահության Խորհրդի կողմից կազմակերպվող «Տարվա Բժիշկ և Տարվա Բուժհիմնարկ-Հուսո Աստղ 2017» 6-րդ ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը:
«ՏՈՆՈւՍ-ԼԵՍ» ընկերությունն արժանացավ տարվա «ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» մրցանակին:
Ընկերության հիմնադիր տնօրեն Լ. Հակոբյանն իր խոսքում նշեց,-«Այս մրցանակը վկայությունն է համազգային բարձր վստահության, բայց և միևնույն ժամանակ շատ պարտավորեցնող է. «Տոնուս-Լես» ընկերությունն իր 17 տարիների գործունեության ընթացքում առաջնորդվել է այն սկզբունքով և առաքելությամբ, որ պետք է ոլորտը դարձնել ավելի′ հզոր, ավելի′ կայուն և ավելի′ վստահելի»:
Հպարտությամբ կարող ենք ասել, որ այսօր ընկերությունը հայաստանյան շուկայի առաջատարներից է և ունի իր ուրույն տեղն ու դիմագիծը` շնորհիվ դինամիկ զարգացման:
Ընկերության գործունեությունն ընդգրկում է դեղի արտադրությունից մինչև մանրամեծածախ վաճառքի ամբողջ շրջափուլը.
- Պայմանագրային հետազոտական կազմակերպություն և սեփական ապրանքանիշով դեղամիջոցների արտադրություն
- Առաջատար դեղագործական ընկերությունների պաշտոնական և բացառիկ ներկայացուցիչ Հայաստանում, Վրաստանում և Ղազախստանում
- Դեղատնային ցանց
- Դեղերի մեծածախ վաճառք
- Արտադրանքի սերտիֆիկացման մարմին
- «Էֆ Դի Էյ Լաբ›› սննդի և դեղերի փորձարկման լաբորատորիա
- «Դեղերի կենսահամարժեքության հետազոտության կլինիկա»:
Իր գործունեության ընթացքում «Տոնուս-Լես»-ը բազմաթիվ անգամներ է արժանացել տարբեր մրցանակների, պատվոգրերի, շնորհակալագրերի, անգամ Օքսֆորդում կայացած Եվրոպայի Բիզնես Գագաթնաժողովի կողմից արժանանացել է ‹‹Եվրոպական որակ›› պատվաբեր մրցանակին:
«Տարվա Դեղագործական Ընկերություն» մրցանակն էլ կդառնա «Տոնուս-Լես»-յան հաղթական պատմության կերտման ճանապարհի կարևոր բաղադրիչներից մեկը:
Մաղթում ենք ընկերությանը նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Շնորհավո՜ր…
‹‹ՏՈՆՈւՍ-ԼԵՍ››- «ԱՌՈՂՋՈւԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍՈւՆԱԿՈւԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ»
https://www.haynews.am/hy/1501227961
https://www.slaq.am/arm/news/1191540/
https://www.slaq.am/arm/news/1191788/
https://www.lratu.am/tarva_bjishk_2017.html
Վերջին Գրառումները
7․500 քայլից մինչև առողջ ապրելակերպ
2021 թվականի ապրիլի 16-ին տրվեց ‹‹Առողջության քայլարշավ›› նախագծի մեկնարկը, որը բխում է ընկերության շուրջ 21 տարիների ‹‹Առողջության և կենսունակության գրավական›› հանդիսացող կարգախոսից։Աշխարհահռչակ «Kraft Heinz» ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Ակիմովն այցելեց «Տոնուս-Լես» դեղագործական ընկերություն
«Heinz» մանկական սննդի բացառիկ և պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, սկսած 2012 թվականից, համարվում է «Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը:Հայրենական արտադրության ցինկ պարունակող կենսաբանական ակտիվ հավելում «Ցինկ Տոնուս»
Բավականին կարճ ժամանակահատվածում «Ցինկ Տոնուս»-ը հասցրեց ձեռք բերել մեծ պահանջարկ։Հաճախ տրվող հարցեր Gummi King վիտամինների մասին
Հարց. Քանի՞ տարեկան երեխաների համար են նախատեսված Gummi King վիտամինները: Gummi King վիտամինները նախատեսված են 2 տարեկան և բարձր տարիքի երեխաների համար:Բաց մի թողեք նոր հաղորդագրությունները
Մուտքագրեք ձեր էլ. հասցեն՝ ամենօրյա թարմացումները ստանալու համար