«Տոնուս-Լես»-ը ճանաչվել է 2019-2020 թ-ի «Դեղագործական ոլորտի լավագույն ընկերություն»

«Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը «Երկրները մեկ հարկի տակ 2019» խորագիրը կրող մրցանակաբաշխության շրջանակներում ճանաչվել է «ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ»:
Մրցանակաբաշխության արդյունքների համար հիմք է ծառայել հատուկ հանձնաժողովի փորձագիտական կարծիքը, իսկ հավաստագիրը ստորագրվել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից: «Տոնուս-Լես» ընկերությունն իր գործունեությունը սկսել է ընդամենը մեկ դեղատնից և դինամիկ զարգացման, քրտնաջան աշխատանքի շնորհիվ ներկայումս ոլորտի առաջատար ընկերություններից է: Այն եզակի է իր փիլիոսոփայությամբ, որդեգրած արժեքներով և ոլորտում ներդրած ավանդով: «Տոնուս-Լես» ընկերությունը ներկայումս իր գործունեությունը ծավալում է հետևյալ ոլորտներում՝
- Դեղատնային ցանց և դեղերի մեծածախ վաճառք
- Պայմանագրային հետազոտական կազմակերպություն և սեփական ապրանքանիշով դեղամիջոցների արտադրություն
- Առաջատար դեղագործական ընկերությունների պաշտոնական և բացառիկ ներկայացուցչություն Հայաստանում և Վրաստանում
- Կենսաակտիվ հավելումների արտադրություն (GMP ստանդարտով)
- Դեղերի կենսահամարժեքության հետազոտության կլինիկա:
«Դեղագործական ոլորտի լավագույն ընկերություն» պատվավոր մրցանակը խիստ պարտավորեցնող է. այն «Տոնուս-Լես» ընկերության նվիրված և պրոֆեսիոնալ աշխատանքի առհավատչյան է: Մենք շարունակելու ենք մեծ եռանդով և մեծ պատասխանատվությամբ հանրությանը մատակարարել անվտանգ և որակյալ դեղամիջոցներ, իսկ դեղագործական ոլորտում էլ մշտապես հանդես ենք գալու նորարարություններով և նոր նախագծերով»,-նշել է «Տոնուս-Լես» ընկերության կոմերցիոն տնօրեն Սերգեյ Հակոբյանը:
Վերջին Գրառումները
7․500 քայլից մինչև առողջ ապրելակերպ
2021 թվականի ապրիլի 16-ին տրվեց ‹‹Առողջության քայլարշավ›› նախագծի մեկնարկը, որը բխում է ընկերության շուրջ 21 տարիների ‹‹Առողջության և կենսունակության գրավական›› հանդիսացող կարգախոսից։Աշխարհահռչակ «Kraft Heinz» ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Ակիմովն այցելեց «Տոնուս-Լես» դեղագործական ընկերություն
«Heinz» մանկական սննդի բացառիկ և պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, սկսած 2012 թվականից, համարվում է «Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը:Հայրենական արտադրության ցինկ պարունակող կենսաբանական ակտիվ հավելում «Ցինկ Տոնուս»
Բավականին կարճ ժամանակահատվածում «Ցինկ Տոնուս»-ը հասցրեց ձեռք բերել մեծ պահանջարկ։Հաճախ տրվող հարցեր Gummi King վիտամինների մասին
Հարց. Քանի՞ տարեկան երեխաների համար են նախատեսված Gummi King վիտամինները: Gummi King վիտամինները նախատեսված են 2 տարեկան և բարձր տարիքի երեխաների համար:Բաց մի թողեք նոր հաղորդագրությունները
Մուտքագրեք ձեր էլ. հասցեն՝ ամենօրյա թարմացումները ստանալու համար