Հայաստանյան դեղարդյունաբերությունը ԵԱՏՄ շուկայում․ «Տոնուս-Լես»-ի զեկույցը

2023-04-27
Հայաստանյան դեղարդյունաբերությունը ԵԱՏՄ շուկայում․ «Տոնուս-Լես»-ի զեկույցը

«Տոնուս-Լես» դեղագործական ընկերության ներկայացուցիչներ՝ Պայմանագրային հետազոտական ծառայությունների բաժնի ղեկավար Անժելա Թադևոսյանը և ՊՀԾ բաժնի հետազոտող / Արտադրության ղեկավար Հակոբ Կարապետյանը մասնակցեցին  ՌԴ Սանկտ Պետեբուրգ քաղաքում կայացած «Դեղարդյունաբերություն և կենսատեխնոլոգիաներ IPhEB Russia 2023» միջազգային ցուցահանդես-ֆորումին։  

 

Ցուցահանդես-ֆորումի շրջանակում «Երկխոսություններ կլինիկական հետազոտությունների վերաբերյալ» եռօրյա գիտաժողովին  առանձին զեկույցով հանդես եկավ Հ․ Կարապետյանը։ Զեկույցի թեման էր «Դեղերի շուկան Հայաստանում, ԵԱՏՄ միասնական շուկայում ոլորտի հնարավորություններն ու մարտահրավերները»։ Զեկույցի ընթացքում Հակոբ Կարապետյանը ներկայացրեց հայաստանյան դեղագործական շուկան, որն իր մեջ ներառում է նաև դեղերի կլինիկական և կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման հնարավորություններն ու արդիականութունը։

 

Զեկույցը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնագիտական հանրության մոտ, որից

հետո ակտիվ հարց ու պատասխան եղավ հայաստանյան շուկայում կլինիկական և կենսահամարժեքության հետազոտությունների վերաբերյալ։ Հ․ Կարապետյանը ներկայացրեց «Տոնուս-Լես» ընկերության հնարավորությունները կլինիկական և կենսահամարժեքության հետազոտությունների պատշաճ իրականացման գործընթացում։ «Տոնուս-Լես» ընկերության կլինիկական համալիրի հնարավորությունները թույլ են տալիս կենսահամարժեքության հետազոտության ծառայություններ տրամադրել ոչ միայն Հայաստանում, այլ նաև՝ ԵԱՏՄ շուկայում։

 

Սանկտ Պետերբուրգ այցը հագեցած էր գործնական հանդիպումներով, որոնց ընթացքում «Տոնուս-Լես» ընկերության ներկայացուցիչները անցել են վերապատրաստում և մասնակցել կենսահամարժեքության հետազոտության իրականացման գործընթացին։

Կիսվեք դրանով

Վերջին Գրառումները

«Տոնուս-Լես» ընկերությունը շուրջ 11 տարի տրամադրում է պայմանագրային հետազոտական ծառայություններ
«Տոնուս-Լես»-ի հիմնադիրները ստեղծել են դեղերի իկ հետազոտությունների բազմաֆունկցիոնալ կլինիկա:
2023-10-18
Կենսահամարժեքության հետազոտություններ․ «Տոնուս-Լես»-ի նոր նշաձողը կլինիկական հետազոտությունների ոլորտում
«Տոնուս-Լես» դեղագործական ընկերության կլինիկան գործում է ավելի քան 11 տարի՝ մշտապես արդիականացնելով և բարելավելով իր գործունեության որակը։  «Տոնուս-Լես» ընկերության հիմնադիրները վստահ են, որ միջազգային հարթակում  ոլորտի առաջատարների հետ սերտ համագործակցութունը զարկ կտա Հայաստանում  կլինիկական հետազոտությունների ոլորտի զարգացմանն ու նոր որակ կբերի դեղագործական արդյունաբերության արժեշղթայում։
2023-06-05
«ФОРКОРИУМ»՝ մաշկային հիվանդությունների բուժման նորարարական մոտեցում․ հայ-ռուսական գիտաժողով
«Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը հայտնի «ВЕРТЕКС» դեղագործական ընկերության հետ համատեղ Երևանում անցկացրեց «Մաշկաբանության արդի խնդիրները և համակցված կորտիկոստերոիդների կիրառման գիտական հիմնավորումը» գիտաժողովը, որին մասնակցեց Հայաստանի առաջատար կլինիկաների 60-ից ավելի մաշկաբան։
2023-04-22
Միջազգային գիտաժողով Երևանում․ ի՞նչ հեռանկարներ ունեն բժշկության մեջ բնական ծագում ունեցող դեղամիջոցները
Երևանում կայացավ «Կենսակարգավորման մոտեցումները ժամանակակից բժշկության մեջ, հնարավորությունները և հեռանկարները» թեմայով միջազգային գիտաժողով, որը կազմակերպվել է «Տոնուս-Լես», «Բիոմեդիկա» դեղագործական ընկերությունների կողմից
2023-03-28

Բաց մի թողեք նոր հաղորդագրությունները

Մուտքագրեք ձեր էլ. հասցեն՝ ամենօրյա թարմացումները ստանալու համար