1․1 Ֆարմակոկինետիկ հետազոտություններ.
- Կենսամատչելիություն հետազոտություններ
- Կենսահամարժեքության հետազոտություններ
Կենսահամարժեքության ուսումնասիրությունները դարձել են պարտադիր պահանջ ամբողջ աշխարհում նոր դեղագործական արտադրանքի գրանցման համար: Մենք իրականացնում ենք ծախս-արդյունավետ և բարձրորակ կենսահամարժեքության հետազոտություններ կարճ ժամանակահատվածում:
«Տոնուս-Լես» ՍՊԸ-ում անցկացվող կենսահամարժեքության հետազոտությունները խիստ համապատասխանում են միջազգային նորմատիվ պահանջներին և վերահսկվում են անկախ որակի ապահովման բաժնի կողմից:
Մենք մատուցում ենք Պայմանագրային Հետազոտական կազմակերպության ամբողջական ծառայությունների փաթեթ կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման համար: Մեր նպատակն է դառնալ Ձեր դեղագործական արտադրանքի հետազոտման, մշակման և գրանցման համար արժեքավոր գործընկեր:
Ֆարմակոկինետիկ հետազոտություններ առողջ կամավորների շրջանում. մեկ հետազոտության ընթացքում մենք կարող ենք աշխատել ավելի քան 34 կամավորի հետ:
Դեղաձևերի տեսակներ.
- պերօրալ դեղահատեր
- բերանի խոռոչում քայքայվող հաբեր, պաստիլներ և ենթալեզվային դեղեր
- օշարակներ և պերօրալ սուսպենզիաներ
- մոմիկներ
Մեր կենսահամարժեքության ծառայությունները ներառում են․
- Հետազոտության ծրագրի, անհատական գրանցման քարտի ձևի, տեղեկացված համաձայնության ձևի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, վերանայում և վարում
- Փաստաթղթերի ներկայացում Էթիկայի հանձնաժողով և կարգավորող մարմիններ
- Ֆարմակոկինետիկ հետազոտության բոլոր փաստաթղթերի թարգմանություն (հայերեն, անգլերեն, ռուսերեն) բժշկական տերմինաբանության համապատասխան, ինչպես նաև դրանց որակի ստուգում
- Աջակցություն տեղական ապահովագրություն ստանալու հարցում
- Ֆարմակոկինետիկ հետազոտության վերահսկողություն՝ ծրագրին և օրենքի պահանջներին համապատասխան իրականացման համար
- Կամավորների ժամանակին հավաքագրում
- Հետազոտության արդյունքների հաշվետվություն
- Հետազոտության ավարտ և փաստաթղթերի փոխանցում