1․5 Հետազոտական կենտրոնների կառավարում
Շնորհիվ առողջապահության ոլորտի մասնագետների և բժշկական կենտրոնների համապարփակ և ամբողջական բազայի մենք տրամադրում ենք հետազոտական կենտրոնների կառավարման ծառայություններ, որոնց նպատակն է աջակցել դեղագործական ընկերություններին գտնել համապատասխան հետազոտող և ապահովել կլինիկական հետազոտության արագ և ճշգրիտ իրականացումը:
Հետազոտական կենտրոնների կառավարման ծառայությունները ներառում են, բայց չեն սահմանափակվում՝
- Պայմանագրերի կնքում
- Տվյալների բազայի ուսումնասիրում և հիվանդների ընտրություն
- Նախասքրինինգային և սքրինինգային գործունեություն
- Անհատական գրանցման քարտերի լրացում և հարցումների կառավարում