«Մանկության աշխարհ» EXPO 2014

«Երևան Էքսպո» մասնագիտացված ցուցահանդեսային համալիրում 2014թ. հունիսի 7-9-ը «LOGOS EXPO Center» ընկերությունը կազմակերպեց ութերորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդես ''Մանկության Աշխարհ EXPO 2014'', նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
Երեք օր, «Երևան Expo» համալիրում տիրում էր տոնական միջավայրը, որտեղ բոլորը կարող էին ընկղմվել մանկության հիանալի աշխարհի մեջ:
«Մանկության աշխարհ EXPO 2014»-ը եզակի միջոցառում է մեր երկրում:
Ավելի քան 70 տեղական և միջազգային ընկերություններ մասնակցեցին ցուցահանդեսին ներկայացնելով մի շարք ապրանքներ և ծառայություններ երեխաների համար՝ հագուստ, կոշիկ, խաղալիքներ, գրենական պիտույքներ և դպրոցական պարագաներ, մանկական սնունդ, հյութեր, քաղցրավենիք, պաղպաղակ, զարգացնող և կրթական խաղեր, ստուդիաներ (արվեստի դպրոցներ), կենտրոններ, ուսումնական ձեռնարկներ, գրքեր և այլն:
Միջոցառմանը մասնակցեց նաև «Տոնուս-Լես» ընկերությունը, ներկայացնելով «Հայնց» ապրանքանիշը: Այս իրադարձությունը ծնողների և երեխաների համար ստեղծեց նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորություն, իսկ մեզ թույլ տվեց հերթական անգամ շփվել մեր հաճախորդների հետ և ձեռք բերել նոր ծանոթություններ:
Վերջին Գրառումները
7․500 քայլից մինչև առողջ ապրելակերպ
2021 թվականի ապրիլի 16-ին տրվեց ‹‹Առողջության քայլարշավ›› նախագծի մեկնարկը, որը բխում է ընկերության շուրջ 21 տարիների ‹‹Առողջության և կենսունակության գրավական›› հանդիսացող կարգախոսից։Աշխարհահռչակ «Kraft Heinz» ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Ակիմովն այցելեց «Տոնուս-Լես» դեղագործական ընկերություն
«Heinz» մանկական սննդի բացառիկ և պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, սկսած 2012 թվականից, համարվում է «Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը:Հայրենական արտադրության ցինկ պարունակող կենսաբանական ակտիվ հավելում «Ցինկ Տոնուս»
Բավականին կարճ ժամանակահատվածում «Ցինկ Տոնուս»-ը հասցրեց ձեռք բերել մեծ պահանջարկ։Հաճախ տրվող հարցեր Gummi King վիտամինների մասին
Հարց. Քանի՞ տարեկան երեխաների համար են նախատեսված Gummi King վիտամինները: Gummi King վիտամինները նախատեսված են 2 տարեկան և բարձր տարիքի երեխաների համար:Բաց մի թողեք նոր հաղորդագրությունները
Մուտքագրեք ձեր էլ. հասցեն՝ ամենօրյա թարմացումները ստանալու համար