Հաճախ տրվող հարցեր Gummi King վիտամինների մասին

Հարց. Քանի՞ տարեկան երեխաների համար են նախատեսված Gummi King վիտամինները:
- Gummi King վիտամինները նախատեսված են 2 տարեկան և բարձր տարիքի երեխաների համար:
Հարց. Ի՞նչ չափաբաժնով պետք է Gummi King-ը տալ երեխային:
- Օրական 2 հատ:
Հարց. Gummi King վիտամինները ի՞նչ ծագում ունեն:
- Gummi King վիտամինները ունեն բացառապես բուսական ծագում (Vegan), կենդանական ծագման որևէ
բաղադրատարր չի օգտագործվում:
Հարց. Gummi King վիտամինների ի՞նչ տեսակներ կան:
- Կա 5 տեսակ՝ ախորժակի բարելավման, աճի, իմունիտետի ամրապնդման, մրսածության և ոսկրերի ամրության համար:
Հարց. Gummi King վիտամինները ժելատին պարունակում ե՞ն
- Ոչ: Մենք չենք օգտագործում (դոնդողանյութ) ժելատին: Մեր արտադրատեսակները պատրաստվում են պեկտինի հիմքի վրա:
Հարց. Ի՞նչ է պեկտինը:
- Պեկտինը առողջարար, բնական բույսերի հիմքով նյութ է:
Հարց. Ի՞սկ եթե իմ բալիկը ալերգիկ է:
- Մեր արտադրատեսակները հիպոալերգեն են և չեն պարունակում խմորիչ, ցորեն, կաթ, ձու, սոյա, գլյուտեն, աղ, գետնանուշ, ընկույզ,
խեցեմորթ, արհեստական գույներ, արհեստական բուրավետիչներ, պահպանանյութեր կամ կոնսերվանտներ:
Հարց. Որտե՞ղ է արտադրվում Gummi King-ը:
- Հպարտությամբ պետք է նշենք, որ մեր բոլոր արտադրատեսակները արտադրվում են ԱՄՆ-ում FDA-ի չափանիշներով
(ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի վարչություն):
Հարց. Gummi King վիտամինները տարբեր գույներ ունեն: Ինչի՞ շնորհիվ է դա:
- Մեր բոլոր վիտամինները պատրաստված են 100 % բնական գույներով և բնական մրգերի համերով:
Հարց. Ի՞նչ անել, եթե երեխան չարաշահել է նշված չափաբաժինը:
- Մեր վիտամինները բացարձակապես անվնաս են և դրանց չարաշահումը չի հանգեցնի երևէ լուրջ խնդիրների:
Ինչևէ, չարաշահման դեպքում խորհուրդ կտանք կապ հաստատել Ձեր մանկաբույժի հետ:
Հարց. Որո՞նք են Gummi King վիտամինների պահպանման պայմանները:
- Խորհուրդ ենք տալիս վիտամինները պահել չոր վայրում, սենյակային ջերմաստիճանի պայմաններում, հեռու արևի ճառագայթներից:
Վերջին Գրառումները
7․500 քայլից մինչև առողջ ապրելակերպ
2021 թվականի ապրիլի 16-ին տրվեց ‹‹Առողջության քայլարշավ›› նախագծի մեկնարկը, որը բխում է ընկերության շուրջ 21 տարիների ‹‹Առողջության և կենսունակության գրավական›› հանդիսացող կարգախոսից։Աշխարհահռչակ «Kraft Heinz» ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Ակիմովն այցելեց «Տոնուս-Լես» դեղագործական ընկերություն
«Heinz» մանկական սննդի բացառիկ և պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, սկսած 2012 թվականից, համարվում է «Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը:Հայրենական արտադրության ցինկ պարունակող կենսաբանական ակտիվ հավելում «Ցինկ Տոնուս»
Բավականին կարճ ժամանակահատվածում «Ցինկ Տոնուս»-ը հասցրեց ձեռք բերել մեծ պահանջարկ։«Տոնուս-Լես»-ը ճանաչվել է 2019-2020 թ-ի «Դեղագործական ոլորտի լավագույն ընկերություն»
«Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը «Երկրները մեկ հարկի տակ 2019» խորագիրը կրող մրցանակաբաշխության շրջանակներում ճանաչվել է «ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ»:Բաց մի թողեք նոր հաղորդագրությունները
Մուտքագրեք ձեր էլ. հասցեն՝ ամենօրյա թարմացումները ստանալու համար