';} ?>
';}?> ';} ?>

ԱնԳրիՄաքս Նեո

ԱնԳրիՄաքս Նեո

Մրսածության և գրիպի դեպքում

Բաղադրություն. ակտիվ նյութեր՝ 1 պատիճը պարունակում է՝ պարացետամոլ՝ 325 մգ, ֆենիլեֆրին հիդրոքլորիդ՝ 10 մգ, ֆենիրամին մալեատ՝ 20 մգ։

Օժանդակ նյութեր - միկրոբյուրեղային ցելյուլոզա, կոլոիդային սիլիցիումի երկօքսիդ, կարտոֆիլի օսլա և մագնեզիումի ստեարատ:

Դեղաբուժական խումբ. Պարացետամոլը այլ դեղամիջոցների հետ համատեղ

Ցուցումներ.

Մեծահասակների և 12 տարեկանից բարձր երեխաների մոտ մրսածության, ռինիտի, ռինոֆարինգիտի և գրիպանման վիճակների կարճաժամկետ բուժում՝ ուղեկցվող.

- քթի թափանցիկ արտադրությամբ և արցունքահոսությամբ;
- փռշտոցով;
- գլխացավով և / կամ ջերմությամբ:

Դեղաչափը և օգտագործման եղանակը

12 տարեկանից բարձր անձանց ընդունել 1 պատիճ օրը 2-3 անգամ ուտելուց հետո, բավարար քանակությամբ ջրով։ Կրկնակի դեղաչափը կարելի է ընդունել յուրաքանչյուր 4 ժամը մեկ (բայց ոչ ավելի, քան 3 պատիճ 24 ժամվա ընթացքում): ԱնԳրիՄաքս Նեոն կարելի է օգտագործել օրվա ցանկացած ժամի, սակայն լավագույն ազդեցությունը դրսևորվում է, երբ դեղամիջոցը ընդունվում է քնելուց առաջ:

Հակացուցումներ. գերզգայունություն դեղամիջոցի բաղադրիչների նկատմամբ, եռացիկլիկ հակադեպրեսանտների, մոնոամին օքսիդազի (MAO) ինհիբիտորների, բետա-բլոկլերների միաժամանակյա օգտագործումը; պորտալ հիպերտոնիա; ալկոհոլիզմ; շաքարային դիաբետ, հղիություն, կրծքով կերակրման շրջան, մինչև 12 տարեկան երեխաներ:

Պահպանում. պահել 15 °C до 25 °C ջերմաստիճանային պայմաններում, խոնավությունից և լույսից պաշտպանված, երեխաների համար անհասանելի վայրում:

Թողարկման ձև. ժելատինե կոշտ պատիճներ, 10 պատի բլիստերում, 2 բլիստեր ստվարաթղթե տուփի մեջ՝ ներդիր-թերթիկի հետ միասին:

Արտադրող. «Մինսկինտերկապս» Բելառուս:

Տես նաև. www.mic.by