';} ?>
';}?> ';} ?>

Գամի Քինգ կտտկենի+վիտամին C+ցինկ

Ամուր իմունիտետ

Բաղադրություն. (մեկ ժելե – կոնֆետի համար)՝ սև կտտկենու հանուկ-50մգ, վիտամին C (ասկորբինաթթու)-45մգ, ցինկ-3,75մգ:

Հատկություններ. սև կտտկենու հանուկը նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը: Վիտամին C (ասկորբինաթթու) նվազեցնում է անոթների պատերի թափանցելիությունը, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը վարակների նկատմամբ: Ցինկը մասնակցում է բջիջների բազմացմանն ու սպիտակուցների սինթեզին' նույնպես բարձրացնելով օրգանիզմի իմունային պատասխանը:

Կիրառման ոլորտը. երեխաներին՝ հարբուխը և կոկորդի քերոցը կանխարգելելու, ամուր իմունիտետի և նորմալ աճի ապահովման համար:

Առավելություններ.

• Բացառապես բուսական ծագում
• Ազնվամորու հաճելի համ
• Երեխաների համար գրավիչ տեսք և գույն
• Պատրաստված է ոչ թե դոնդողանյութի (ժելատին), այլ մրգային առողջարար պեկտինի հիմքով
• Պարունակում է օրգանական տապիոկայի օշարակ
• Չեն պարունակում հավելանյութեր, արհեստական ներկանյութեր, բուրումնավետիչներ
• Արտադրվում է ԱՄՆ-ում' FDA-ի (ԱՄՆ սննդի և դեղորայքի վերահսկման գործակալություն) չափանիշներով:

Կիրառման եղանակը. որպես սննդային հավելում, 3 տարեկանից բարձր տարիքի երեխաների և մեծահասակների համար, ծամել օրական 1 ժելե-կոնֆետ:
Թողարկման ձև. 60 ժելե-կոնֆետ թափանցիկ պլաստմասե շշում:
Պահպանման պայմաններ. պահել զով, չոր, երեխաների համար անհասանելի վայրում: Չօգտագործել, եթե ներքին խցանը վնասված է, կամ բացակայում է:
Պահպանման ժամկետ. 2 տարի:
Արտադրված է հատուկ՝ ԶԱՆՈՆ ՎԻՏԱՄԵԿ Յու-Էս-Էյ–ի համար:
Ներմուծող՝ «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» ՍՊԸ, ՀՀ, Երևան, Երվանդ Քոչարի 1: