
Մինոքսիլ - Մինօքսիդիլի լուծույթ 5%
Մինոքսիլ
Մինօքսիդիլի լուծույթ 5%
Մազերի աճը խթանող միջոց
Բաղադրություն.
Լուծույթի յուրաքանչյուր 100մլ պարունակում է 5գ մինօքսիդիլ:
Օժանդակ նյութեր՝ պրոպիլենգլիկոլ, էթիլ սպիրտ, լավանդայի յուղ, մաքրված ջուր:
Ցուցումներ.
Մինոքսիլը տեղային կիրառման լուծույթ է, որն արդյունավետ է մազաթափության, ճաղատության և օջախային ճաղատության դեպքերում:
Կիրառման եղանակ.
Մինոքսիլը միայն արտաքին կիրառման համար է:
Փչել 1 մլ (10 ցողում) Մինոքսիլի լուծույթ օրական 2 անգամ չոր գլխամաշկի մազաթափ հատվածի կենտրոնում և տարածել մերսող շարժումներով, որից հետո լավ լվանալ ձեռքերը: Ազդեցությունն առավել զգալի է, երբ Մինոքսիլը կիրառվում է մազաթափության սկզբնական շրջանում:
Առավելություններ. Ցուցաբերում է անոթալայնիչ ազդեցություն, որի շնոևհիվ բարելավում է մազային ֆոլիկուլների սնուցումը:
Խթանում է հարֆոլիկուլյար մազանոթային աճի համար պատասխանատու անոթային էնդոթելի աճի գործոնը՝ նպաստելով նյութափոխանակային ակտիվության բարձրացմանը:
Չեզոքացնում է դիհիդրոտեստոստերոնի ազդեցությունը և նվազեցնում է ֆոլիկուլների զգայունությունը վերջինիս նկատմամբ: Խթանում է նոր մազերի աճը: Անմիջականորեն ազդում է մազի կյանքի ցիկլի փուլերի հերթափոխի վրա, ինչի հետևանքով ֆոլիկուլների մեծ մասը դեգրադացիայի և հանգստի փուլից անցում են կատարում աճման փուլ:
Խթանում և երկարացնում է մազի աճման փուլը՝ ամրացնելով և հաստացնելով մազերը:
Հակացուցումներ.
Որևէ բաղադրիչի նկատմամբ գերզգայունություն, զարկերակային գերճնշում, բորբոքված գլխամաշկ, մաշկաբորբ, պսորիազ և արևայրուք, հղիություն և կրծքով կերակրում, 18 տարեկանից ցածր անձինք: Չկիրառել գլխից բացի մարմնի այլ մասերում:
Անցանկալի ազդեցություններ.
Քոր, մաշկի գրգռում, հազվադեպ՝ մաշկի գերզգայունություն:
Թողարկման ձև. Մինոքսիլի յուրաքանչյուր տուփ պարունակում է 60մլ 5% լուծույթ և մեկ ցողացիր պոմպ:
Պահպանման պայմաններ. Պահել մինչև 30°C-ում, երեխաների համար անհասանելի վայրում: Հրավտանգ է, պահել ջերմությունից և կրակից հեռու:
Արտադրող` «Տոնուս-Լես» ՍՊԸ: