';} ?>
';}?> ';} ?>

Տաուտոնուս հաբեր - 500մգ տաուրին

Թողարկման ձև. Յուրաքանչյուր տուփ պարունակում է 3 բլիստեր, մեկ բլիստերը 10 դեղահատ:

Բաղադրությունը. Ակտիվ նյութ. 1 դեղահատը պարունակում է 500մգ տաուրին:

Օժանդակ նյութեր. միկրոբյուրեղական ցելլուլոզ, մագնեզիումի ստեարատ, կալցիումի հիդրոֆոսֆատ, աէրոսիլ 200:

Քիմիական անվանում. 2- ամինոէթանսուլֆոնաթթու:

Ֆարմակոթերապևտիկ խումբ. Սպիտակուցներ և ամինաթթուներ: Նյութափոխանակային գործընթացները կարգավորող նյութեր:

  • Նկարագրություն. Տաուրինը  բնական ամինաթթու է, որը նպաստում է աճի գործընթացներին, անհրաժեշտ է նյարդային համակարգի, աչքի ցանցաթաղանթի և մկանների նորմալ զարգացման համար: Տաուրինը կարևոր դեր է կատարում լեղագոյացման գործընթացում, որն անհրաժեշտ է նորմալ մարսողության և ճարպերի փոխանակության համար: Նպաստում է ինսուլինի  ազդեցությանը, կարգավորում է ջրաաղային փոխանակությունը, թողնում է միզամուղ ազդեցություն, կարգավորում է կալցիումի ներբջջային տեղաբաշխումը, ամրացնում է սրտամկանը, կանխում է թրոմբոցիտների ագրեգացիան, նվազեցնում է թրոմբագոյացման վտանգը, նվազեցնում է արյունատար անոթների կծկանքը, հանգստացնում է սիմպաթիկ նյարդային համակարգը, նորմալացնում է արյան շաքարի պարունակությունը:

    Տաուտոնուս կիրառման ցուցումներ.

  • աչքի ցանցաթաղանթի դիստրոֆիկ վնասումներ, ցանցաթաղանթի պիգմենտային դեգեներացիա:
  • կատարակտ, ցանցաթաղանթի մակուլյար դեգեներացիա, դիաբետիկ ռետինոպաթիա, բարձր աստիճանի կարճատեսություն:
  • լյարդի ճարպային դիստրոֆիայի կանխարգելում, լեղապարկի ֆիբրոզ:
  • լեղաքարային հիվանդություն (համալիր բուժման կազմում):
  • շաքարային դիաբետ (համալիր բուժման կազմում):
  • հիպերտոնիկ հիվանդություն (համալիր բուժման կազմում):
  • սրտային անբավարարություն (համալիր բուժման կազմում):
  • ցնցումային և էպիլեպտիկ ջղակծկումներ (համալիր բուժման կազմում):
  • ալկոհոլիզմի և նարկոմանիայի կանխարգելում և բուժում, ինչպես նաև վերականգնողական շրջանում:

 

Կիրառումը հղիության և կրծքով կերակրման ժամանակ. Հղիության և կրծքով կերակրման ժամանակ օգտագործել միայն բժշկի նշանակման դեպքում:

Հակացուցումներ. Բաղադրիչների նկատմամբ անհատական գերզգայունության դեպքում:

Կողմնակի ազդեցություններ. Հնարավոր են ալերգիկ ռեակցիաներ:

Կիրառման ռեժիմ. 1 դեղահատից օրական 2-3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Միայն ներքին ընդունման համար:

Գերդոզավորում. Չի նկարագրված: Թունավոր չէ:

Պահպանման պայմաններ. Պահել չոր, լույսից պաշտպանված, երեխաների համար անհասանելի վայրում, սենյակային ջերմաստիճանում:

Պահպանման ժամկետ. 3 տարի:

Ապրանքանիշը պատկանում է «Տոնուս-Լես» ընկերությանը, ՀՀ:

Արտադրված է «Արփիմեդ» դեղագործական ընկերության կողմից, ՀՀ: