
Կենսահամարժեքության հետազոտություններ․ «Տոնուս-Լես»-ի նոր նշաձողը կլինիկական հետազոտությունների ոլորտում
«Տոնուս-Լես» դեղագործական ընկերության կլինիկան գործում է ավելի քան 11 տարի՝ մշտապես արդիականացնելով և բարելավելով իր գործունեության որակը։ «Տոնուս-Լես» ընկերության հիմնադիրները վստահ են, որ միջազգային հարթակում ոլորտի առաջատարների հետ սերտ համագործակցութունը զարկ կտա Հայաստանում կլինիկական հետազոտությունների ոլորտի զարգացմանն ու նոր որակ կբերի դեղագործական արդյունաբերության արժեշղթայում։
Սեմինար էնդոկրինոլոգների համար
«Տոնուս-Լես» ընկերությունը ս.թ. հոկտեմբերի 12-ին կազմակերպել էր սեմինար էնդոկրինոլոգների համար՝ «Անգիոտենզինային ընկալիչների պաշարիչների (սարտանների) դերը դիաբետիկ նեֆրոպաթիայի բուժման մեջ» թեմայով:

Դեղագործական ոլորտի աշխատանքային տոնավաճառ
«Տոնուս-Լես» ՍՊԸ-ն սեպտեմբերի 27-ին մասնակցեց Երևանում Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցող «Դեղագործական ոլորտի աշխատանքային տոնավաճառ» միջոցառմանը:

Էրեբունի - Երևան տոնին նվիրված միջոցառումը՝ 141 գիշերօթիկ մանկապարտեզում
Միջոցառման գլխավոր հովանավորն էր «Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը: Միջոցառման ավարտին, «Տոնուս-Լես» դեղագործական ընկերության ներկայացուցիչը, ընկերության և հիմնադիր նախագահ՝ Լևոն Հակոբյանի անունից շնորհավորեց մասնակիցներին:

Աշխատանքային այց Ղազախստան
2013թ. մարտի 11-ից 17-ը կայացավ «Տոնուս-Լես» ընկերության պատվիրակության աշխատանքային այցը ք. Ալմաթի (Ղազախստան)` ընկերության նախագահ Լևոն Հակոբյանի գլխավորությամբ:

Հարսանյաց ցուցահանդես-վաճառք
Ցուցահանդեսին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ նաև «Տոնուս-Լես» ընկերությունը իր լատվիական «Տոնուս Էլաստ» ապրանքանիշի՝ հղիների և կերակրող մայրերի համար նախատեսված հատուկ պարագաներով։

«Տաուտոնուս»-ը մուտք գործեց Հայաստան
Իր անդրանիկ պրեպարատը` Տաուտոնուսը, ընկերությունը ստեղծել է, համագործակցելով անգլիական «Մեդեքս» և հայկական «Արփիմեդ» դեղագործական ընկերությունների հետ:

«Տոնուս-Լես» ընկերության արժանի մրցանակը
Այս պատվաբեր մրցանակը տրվում է այն կազմակերպություններին, որոնք բազմիցս ապացուցել են իրենց կողմից տրամադրված ծառայությունների բարձր որակն ու մրցունակությունը:

«Troge medical GmbH» և «Տոնուս-Լես» ընկերությունների հանդիպումը
«Տոնուս-Լես» ՍՊԸ-ի և "Troge Medical GmbH" ընկերության միջև բարձր են դասվում ինչպես գործնական, այնպես էլ մարդկային փոխհարաբերությունները, որի արդյունքում փոխզիջումը և փոխվստահությունը ավելի են նպաստում բիզնեսի զարգացմանը:

«Երեխաների պաշտպանության օրվան» նվիրված միջոցառումներ
«Տոնուս-Լես» ընկերությունը անցկացրեց արդեն ավանդական դարձած միջոցառումների շարք՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։

Բարեգործական ակցիա «Ազատագրվենք հելմիտներից»
«Տոնուս-Լես» ընկերությունը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ երկու տարի անընդմեջ անցկացնում է բարեգործական ակցիաներ։