Դեքսկետոն

 Դեքսկետոպրոֆեն 25 մգ

Դեքսկետոնը արագ ազդեցություն ունեցող ցավազրկող է սուր ցավի կարճաժամկետ թեթևացման համար։

Բաղադրություն․ 1 դեղահատը պարունակում է 25 մգ դեքսկետոպրոֆեն (դեքսկետոպրոֆենի տրոմետամոլի տեսքով)։

Ֆարմակոթերապևտիկ խումբ ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոց (ՆՊՎՍ), ցավազրկող, կիրառվում է թեթև և միջին ուժգնության ցավի բուժման համար։

Ցուցումներ․ Դեքսկետոնը կիրառվում է թեթևից մինչև միջին ուժգնության ցավի սիմպտոմատիկ բուժման համար, ներառյալ՝
• մկանային ցավ
• դիսմենորեա (ցավոտ դաշտան)
• ատամնացավ

Դեղաչափը և կիրառումը․ Ընդունել միայն բժշկի կամ դեղագործի ցուցումով։ Դեղաչափը կախված է ցավի տեսակից, ուժգնությունից և տևողությունից։ Խորհուրդ է տրվում կիրառել նվազագույն արդյունավետ դեղաչափը հնարավորինս կարճ ժամանակով։

Սովորաբար՝
• 1 դեղահատ (25 մգ) յուրաքանչյուր 8 ժամը մեկ
• առավելագույնը՝ 3 դեղահատ օրական (75 մգ)

Տարեցների, ինչպես նաև լյարդի կամ երիկամների խանգարումներով պացիենտների մոտ՝
• սկսել առավելագույնը 2 դեղահատ օրական (50 մգ)

Լավ տանելիության դեպքում դեղաչափը կարող է բարձրացվել մինչև 75 մգ։

Ուժեղ ցավի դեպքում արագ ազդեցության համար խորհուրդ է տրվում ընդունել սննդից առաջ (առնվազն 30 րոպե առաջ)։

Հակացուցումներ
Դեքսկետոնը չի կիրառվում՝

• դեքսկետոպրոֆենի կամ դեղի բաղադրիչների, ինչպես նաև՝ այլ ՆՊՎՍ-ների (ներառյալ ասպիրինը) նկատմամբ գերզգայունության դեպքում։

• ՆՊՎՍ-ների ընդունումից հետո ասթմայի, ալերգիկ ռինիտի, քթային պոլիպների, փեթակի, անգիոնևրոտիկ այտուցի կամ բրոնխոսպազմի դեպքում։

• Ստամոքսի կամ աղիների խոցի, արյունահոսության, ինչպես նաև՝ մարսողական խանգարումների դեպքում կամ դրանց պատմության դեպքում։

• Նախկինում ՆՊՎՍ-ների կիրառմամբ պայմանավորված ստամոքսաղիքային արյունահոսության կամ պերֆորացիայի դեպքում։

• Աղիքների քրոնիկ բորբոքային հիվանդությունների դեպքում (Կրոնի հիվանդություն, խոցային կոլիտ)։ 

• Ծանր սրտային անբավարարության, ինչպես նաև՝ լյարդի կամ երիկամների ծանր խանգարումների դեպքում։ 

• Արյան մակարդման խանգարումների դեպքում։ 

• Հղիության և կրծքով կերակրման շրջանում։ 

• Մինչև 18 տարեկան անձանց մոտ։ 

 

Պահպանման պայմանները․ պահել երեխաների համար անհասանելի և անտեսանելի չոր վայրում,  մինչև +30°C ջերմաստիճանում։
Չօգտագործել պիտանելիության ժամկետի ավարտից հետո (նշված տուփի և բլիստերի վրա)։

Փաթեթավորում․ Դեքսկետոն՝ կլոր, երկկողմ ուռուցիկ, թաղանթապատ վարդագույն դեղահատեր։
 10 դեղահատ՝ թափանցիկ ՊՎԽ և ալյումինից բլիստերում, 2 բլիստեր՝ ստվարաթղթե տուփում՝ ներդիր-թերթիկի հետ միասին։

Արտադրող«MASH FOR PHARMACEUTICAL INDUSTRIES & COSMETIC (MASH PREMIERE)», 3-րդ արդյունաբերական գոտի, մաս 54/2, Բադր քաղաք, Եգիպտոս։

Ապացուցված արդյունավետություն