ՏոնոԲիլ IQ Տոնուս
ՏոնոԲիլ IQ Տոնուս` գինկգո բիլոբայի հանուկ 100մգ + մագնեզիում 40մգ
Մտքի ուժը
Կենսաբանական ակտիվ հավելում (ԿԱՀ):
Բաղադրություն. մեկ պատիճը պարունակում է՝ գինկգո բիլոբայի հանուկ 100մգ և մագնեզիում 40մգ։
Այլ բաղադրիչներ․ մանրաբյուրեղային ցելյուլյոզ, ժելատին, ներկանյութեր:
Հատկություններ. Տոնոբիլ IQ Տոնուսն օժտված է ուժեղ հակաօքսիդանտային ազդեցությամբ և պաշտպանում է նյարդերը, սիրտը և ցանցաթաղանթը վնասումներից։ Նպաստում է սրտի, ոսկրերի, մկանների և արյունատար անոթների առողջության պահպանմանը։ Տոնոբիլ IQ Տոնուսը նպաստում է՝
- մտավոր ունակությունների (մտածողություն, ուսուցում, հիշողություն, և այլն) և ուղեղի ու վերջույթների արյան շրջանառության բարելավմանը,
- տարիքի հետ ծագող ուղեղային ֆունկցիաների կորստի (դեմենցիա), գլխապտույտի, գլխացավի և այլնի կանխարգելմանը։
Օգտագործման եղանակ. 14 տ.-ից բարձր անձանց ընդունել օրական 3 պատիճ՝ ուտելուց հետո, բավարար քանակի ջրով:
Զգուշացումներ. Հակամակարդիչներ կամ հակացնցումային միջոցներ ընդունելու դեպքում, մինչև ընդունելը խորհրդակցել բժշկի հետ։ Ընդունման ժամանակ հնարավոր է ստամոքսում աննշան անհարմարության զգացում։ ԿԱՀ-ի որևէ բաղադրիչի նկատմամբ գերզգայունության առաջացման դեպքում հարկավոր է դադարեցնել կիրառումը: Չկիրառել հղիության և կրծքով կերակրման ժամանակ:
Ակտիվ նյութեր |
Քանակությունը 3 պատիճում (օրական չափաբաժին) |
Կիրառման բարձրագույն թույլատրելի քանակ 100% |
Գինկգո բիլոբայի հանուկ (Գինկոֆլավոն-գլիկոզիդների հաշվարկով) |
72մգ |
100մգ/(72%) |
Մագնեզիում (մագնեզիում ցիտրատի տեսքով) |
120մգ |
800մգ/(15%) |
Բացթողնման ձև. պատիճներ 515 մգ զանգվածով 30 պատիճ պլաստմասե տարայում, ստվարաթղթե տուփի մեջ:
Պահպանման պայմաններ. պահել չոր, 250С-ից ոչ բարձր ջերմաստիճանում, փակ վիճակում, երեխաների համար անհասանելի վայրում:
Պահպանման ժամկետ. 2 տարի:
Արտադրող. «Տոնուս-Լես» ՍՊԸ, Հայաստան։