Տաուտոնուս

Տաուտոնուս պատիճներ - 500մգ տաուրին

Կյանքը տունուսի մեջ 


Կենսաբանական ակտիվ հավելում (ԿԱՀ)

Բաղադրություն. մեկ պատիճը պարունակում է՝ ակտիվ նյութ. տաուրին 500մգ:
Այլ բաղադրիչներ. հիպրոմելոզ, կարագինան, տիտանի երկօքսիդ:


Կիրառման ոլորտ. Տաուրինը բնական ամինաթթու է.
• նպաստում է օրգանիզմում էներգետիկ գործընթացների բարելավմանը
• օգնում է պաշտպանել լյարդը ճարպային դիստրոֆիայից, կարևոր դեր է կատարում լեղագոյացման գործընթացում
• պաշտպանում է աչքի ցանցաթաղանթը դիստրոֆիկ վնասումներից, նպաստում է նորմալ տեսողական ֆունկցիայի պահպանմանը
• օգնում է կանխել դիաբետիկ անգիոպաթիայի զարգացումը, կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը
• նվազեցնում է արյունատար անոթների կծկանքը, կարգավորում է զարկերակային ճնշումը
• կարգավորում է ածխաջրերի և ճարպերի նյութափոխանակությունը, ջրաաղային փոխանակությունը, կալցիումի ներբջջային տեղաբաշխում0568

Ակտիվ նյութեր

Քանակությունը 1 պատիճում (% բարձրագույն թույլատրելի քանակից)

Կիրառման բարձրագույն թույլատրելի քանակ100%
Տաուրին 500 մգ (41,67%) 1200 մգ

Օգտագործման եղանակ. Մեծահասակներին և 14 տ.-ից բարձր երեխաներին ընդունել 1 պատիճ օրական 2 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ, բավարար քանակի ջրով:

Զգուշացումներ. «Տաուտոնուս»-ն ունի լավ տանելիություն, այնուամենայնիվ, ԿԱՀ-ի որևէ բաղադրիչի նկատմամբ գերզգայունության առաջացման դեպքում հարկավոր է դադարեցնել կիրառումը: Հղիության և կրծքով կերակրման ժամանակ օգտագործել միայն բժշկի ցուցումով:

Սննդային արժեք. 100գ-ը պարունակում է. 227,052 կկալ/949,985կՋ; ածխաջրեր - 0,00 գ; սպիտակուցներ – 56,763 գ; ճարպեր - 0,00 գ:

Թողարկման ձև. 30 պատիճ պլաստմասե տարայում, ստվարաթղթե տուփի մեջ:

Պահպանման պայմաններ. պահել 25 °C-ից ոչ բարձր ջերմաստիճանում, փակ վիճակում, երեխաների համար անհասանելի վայրում:

Պահպանման ժամկետ. 2 տարի:

Արտադրող. «Տոնուս-Լես» ՍՊԸ: