Մագնետոն - մագնեզիում 100մգ+ B6 10մգ

Մագնետոն

Բաղադրություն. 1 պատիճում՝ մագնեզիում - 50մգ (մագնեզիումի ցիտրատ-309,4մգ) և վիտամին B6 - 5մգ (պիրիդօքսինի հիդրոքլորիդ):

Կիրառման ոլորտ. «Մագնետոն»-ը խորհուրդ է տրվում օգտագործել որպես ընդհանուր ամրապնդող միջոց՝ թեթև տագնապայնության, թուլության, դյուրագրգռության, քնի թեթև խանգարումների, հիպոմագնեմիայի, մկանային ցնցումների, բարձր հոգեհուզական և ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, որպես մագնեզիումի և վիտամին B6-ի աղբյուր:

Կիրառման եղանակ. Մեծահասակներին և 14 տարեկանից բարձր երեխաներին օրական մեկ անգամ, 1-2 պատիճ, ուտելու ժամանակ, մեծ քանակությամբ ջրով:

Հակացուցումներ. անհատական անտանելիություն կենսաբանական ակտիվ հավելման բաղադրիչների նկատմամբ, կրծքով կերակրում, մինչև 14 տարեկան երեխաներ:

Օգտագործելուց առաջ ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ:

Բացթողման ձև. ժելատինային պատիճներ; 10 պատիճ 1 բլիստերում, 3 բլիստեր ստվարաթղթե տուփի մեջ ներդիր-թերթիկի հետ միասին:

Պահպանման պայմաններ. պահել խոնավությունից և լույսից պաշտպանված վայրում` 15°C-ից 25°C ջերմաստիճանային պայմաններում:

Պիտանիության ժամկետ. 2 տարի:

Արտադրող «Մինսկինտերկապս», Բելառուս:

Բալանսավորված կազմ

Բարձր որակ

Լավ յուրացում