Ցինկ Տոնուս - Ցինկ 15մգ

Կենսաբանական ակտիվ հավելում (ԿԱՀ):

Բաց թողնման ձև. 60 հաբ պլաստմասե տարայում, ստվարաթղթե տուփի մեջ:

1 հաբի զանգվածը՝ 300մգ:

Բաղադրություն. ակտիվ նյութ․ ցինկ 15մգ (ցինկի գլյուկոնատի (110մգ) տեսքով):

Օժանդակ նյութեր. լուդիպրես (կաթնաշաքարի մոնոհիդրատ, պովիդոն, կրոսպովիդոն), մանրբյուրեղային բջջանյութ, մագնեզիումի ստեարատ։

Կիրառման ոլորտ. ցինկը նպաստում է իմունային համակարգի բնականոն գործունեությանը, օգնում է պահպանել մաշկի, մազերի և եղունգների առողջությունը, պաշտպանում է բջիջները օքսիդատիվ սթրեսից, նպաստում է պտղաբերության և վերարտադրողական ֆունկցիաների պահպանմանը, աջակցում է արյան մեջ տեստոստերոնի նորմալ մակարդակի պահպանմանը և սպիտակուցների սինթեզին:

Օգտագործման ցուցումներ. հաբեր ներքին ընդունման համար: 18 տարեկանից բարձր անձանց՝ ընդունել օրական 1 անգամ, ուտելուց հետո: 3 տարեկանից բարձր երեխաներին՝ ըստ բժշկի ցուցման:

Բարձր որակ

Մատչելի գին



Հակացուցումներ. գերզգայունություն ԿԱՀ բաղադրիչների նկատմամբ, հղիության և կրծքով կերակրման ժամանակաշրջան, մանկական տարիք մինչև 3 տարեկան:

Սննդային արժեք. 100գ-ը պարունակում է. ածխաջուր-93.6գ, սպիտակուց-5.75գ, ճարպ -0գ, էներգետիկ արժեքը – 401.41 կկալ/ 1680.62 կՋ:

Անվանում

Քանակությունը 1 հաբում

NRV* (100%)

Ցինկ

15 մգ (100%)

15 մգ

*NRV-սննդային արժեք

Պահպանման պայմաններ. պահել 250С ոչ բարձր ջերմաստիճանում, փակ վիճակում, երեխաների համար անհասանելի վայրում:  
Պահպանման ժամկետ. 2 տարի:
Արտադրող/Կազմակերպություն՝ լիազորված ստանալու հաճախորդների բողոքները. «Տոնուս-Լես» ՍՊԸ: ՀՀ, մարզ Կոտայք, համայնք Ակունք, գյուղ Նոր Գյուղ, 6-րդ փողոց, թիվ 1 լաբորատոր համալիր: 
Իրավ. հասցե. ՀՀ, Երևան 0070, Ե. Քոչար 1: