';} ?>
';}?> ';} ?>

Տաուտոնուս ակնակաթիլներ - տաուրին 4%

ՏԵՍՆԵԼ ԱՊԱԳԱՆ ԱՌՈՂՋ ԱՉՔԵՐՈՎ

Բաղադրություն. տաուրին 4%:

Տաուրինի ազդեցությունը.

  • Հանդիսանում է ցանցենու գլխավոր բաղադրիչներից մեկը:
  • Ազդում է որպես հակաօքսիդանտ և բջջապաշտպան միջոց:
  • Նպաստում է ցանցենու վերականգնմանը և նվազեցնում է ցանցենու լուսային վնասումը:

Առանց ԳՄՕ

Բարձր որակ

Մատչելի գին

  • Ունի կարևոր նշանակություն լուսաընկալիչների զարգացման գործում:
  • Պահպանում է գանգլիոզ բջիջների գործունեությունը:
  • Ճնշում է բորբոքային ցիտոկինների արտադրությունը (ինտերլեյկին-6, ինտերլեյկին-8):
  • Ապացուցված է, որ տաուրինը [Տաուտոնուս] կատառակի ժամանակ նպաստում է ոսպնյակի սպիտակուցների կառուցվածքի պահպանմանը՝ կանխելով դրա պղտորումը:
  • Առկա են բազմաթիվ տվյալներ, որոնք հաստատում են տաուրինի [Տաուտոնուս] պաշտպանիչ դերը դիաբետային ռետինոպաթիայի ժամանակ:
  • - Տաուտոնուս ակնակաթիլների և Տաուտոնուս դեղահատերի համակցությունը կարող է մեծացնել աչքի հյուսվածքների մատակարարումը տաուրինով՝ ապահովելով ադիտիվ ազդեցություն:

 

Ցուցումներ.

  • Ցանցենու դիստրոֆիկ ախտահարումներ՝ ռետինոպաթիաներ:
  • Եղջերաթաղանթի վնասվածքներ և դիստրոֆիկ հիվանդություններ:
  • Կատառակտ (ծերունական, դիաբետային, վնասվածքային, ճառագայթային):
  • Բացանկյուն գլաուկոմա:

 

Կիրառման եղանակ և դոզավորում.

  • Կատառակտ. 1-2 կաթիլ յուրաքանչյուր աչքի մեջ օրական 2-4 անգամ, 3 ամիս: Կուրսերը կրկնել 1-ամսյա ընդմիջումներով:
  • Եղջերաթաղանթի վնասվածքներ և դիստրոֆիկ հիվանդություններ. 1-2 կաթիլ յուրաքանչյուր աչքի մեջ օրական 2-4 անգամ, 1 ամիս:
  • Բացանկյուն գլաուկոմա. 1-2 կաթիլ յուրաքանչյուր աչքի մեջ օրական 2 անգամ:

 

Հակացուցումներ.

  • Գերզգայունություն որևէ բաղադրիչի նկատմամբ:
  • Մինչև 18 տարեկան տարիք (երեխաների մոտ բավականաչափ փորձի բացակայության պատճառով):

 

Թողարկման ձև. ակնակաթիլներ 10մլ' կաթոցիկով սրվակի մեջ:

Բացթողման պայմաններ. Դեղատոմսով:

Պահպանում. Պահել մինչև 25ºC ջերմաստիճանում, մութ, երեխաներին անհասանելի վայրում:

Պիտանիության ժամկետ. 3 տարի: Բացած սրվակը պիտանի է առավելագույնը 28 օր:

Արտադրող. Դոսֆարմ, Ղազախստան:

ՏԱՈՒՏՈՆՈՒՍ ապրանքանիշը պատկանում է «Տոնուս-Լես» ընկերությանը.