Վալցիվիր - վալացիկլովիր 500մգ

Բաղադրություն՝ յուրաքանչյուր թաղանթապատ հաբ պարունակում է ակտիվ նյութ՝ 500մգ վալացիկլովիր

Դեղաբուժական խումբ՝ հակավիրուսային դեղամիջոցներ

Ցուցումներ` Մեծահասակներ

Հասարակ հերպես՝ Վալցիվիրը օգտագործվում է հերպեսային ցաների (շրթունքի հերպես) բուժման համար:

Սեռական հերպես

Առաջին դրսևորում

Վալցիվիրը օգտագործվում է իմունոկոմպետենտ մեծահասակների մոտ սեռական հերպեսի նախնական շրջանի բուժման համար:

Ռեցիդիվներ

Վալցիվիրը օգտագործվում է իմունոկոմպետենտ մեծահասակների մոտ սեռական հերպեսի ռեցիդիվների բուժման համար:

Սեռական հերպեսը ճնշող թերապիա

Վալցիվիրը օգտագործվում է իմունոկոմպետենտ  և ՄԻԱՎ-ով վարակված  մեծահասակների մոտ սեռական հերպեսի քրոնիկական կրկնվող դեպքերի ճնշող թերապիայի համար:

Սեռական հերպեսի փոխանցման ռիսկի նվազեցում

Վալցիվիրը օգտագործվում է իմունոկոմպետենտ մեծահասակների մոտ սեռական հերպեսի փոխանցումը նվազեցնելու համար:

Գոտեվորող հերպես

Վալցիվիրը օգտագործվում է իմունոկոմպետենտ մեծահասակների մոտ գոտևորող հերպեսի բուժման համար:

Երեխաներ

Հասարակ հերպես՝ Վալցիվիրը, մինչև 12 տարեկան երեխաների մոտ, օգտագործվում է հասարակ հերպեսի (շրթունքի հերպես) բուժման համար:

Ջրծաղիկ` Վալացիկլովիրը օգտագործվում է՝ 2-18տ իմունոկոմպետենտ երեխաների մոտ ջրծաղիկի բուժման համար: Per os ընդունված ացիկլովիրի կլինիկական փորձարկումների արդյունավետության վերաբերյալ կատարված տվյալների հիման վրա Վալցիվիրը պետք է նշանակել ցանի հայտնվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:

 

Առավելություններ

  • բարձր արդյունավետություն հասարակ հերպեսի և ջրծաղիկի վիրուսների նկատմամբ
  • Զգալիորեն նվազեցնում է սեռական հերպեսի փոխանցման ռիսկը
  • Նվազեցնում է վիրուսի՝ առանց ախտանշանների տարածումը
  • Ավելի արդյունավետ է և զգալիորեն նվազեցնում է ցավի սրությունն ու հավանականությունը, քան ացիկլովիրը՝ գոտևորող հերպեսի ժամանակ
  • Ապահովում է per os  բարձր կենսահասանելիություն ՝ մինչև 60-70%
  • Անվտանգության բարենպաստ պրոֆիլ
  • Հղիության ընթացքում մոր և մանկան համար համարվում է անվտանգ, (մինչ օրս պտղի կամ նորածնի վրա ազդեցության անբարենպաստ հետևանքներ չեն գրանցվել)
  • Դեղամիջոցների փոխազդեցության աննշան ռիսկ

 

Հակացուցումներ՝ Վալցիվիրը հակացուցված է վալացիկլովիրի, ացիկլովիրի կամ Վալցիվիրի որևէ այլ բաղադրիչի նկատմամբ գերզգայունություն ունեցող հիվանդներին:

Օգտագործման եղանակը

Գոտևորող հերպեսի բուժում՝ Վալցիվիրիի խորհուրդ տրվող դեղաչափը 1000 մգ է, օրական երեք անգամ, յոթ օրվա ընթացքում:

Հասարակ հերպեսի բուժում՝ խորհուրդ տրվող դեղաչափը 500 մգ է, օրական երկու անգամ: Ռեցիդիվների դեպքում բուժումը պետք է իրականացվի 3 կամ 5 օրվա ընթացքում:

Առաջին դրսևորումների համար, որոնք կարող են լինել ավելի լուրջ, կարող է անհրաժեշտ լինել բուժումը 5-օրից երկարացնել մինչև 10 օր: Դեղամիջոցի օգտագործումը պետք է սկսել հնարավորինս շուտ:

Հասարակ հերպեսի ռեցիդիվների համար բուժումը նախընտրելի է  սկսել նախանշանային ախտանիշների շրջանում կամ անմիջապես առաջին նշանների ի հայտ գալուց: Վալցիվիրը կարող է կանխել հիվանդության հետագա զարգացումը, եթե օգտագործվում է հասարակ հերպես վիրուսի- ի կրկնության առաջին նշանների և ախտանիշների դեպքում:

Հասարակ հերպեսի պարագայում (շրթունքի հերպես) - Վալցիվիրի օգտագործումը 2 գ դեղաչափով, օրը երկու անգամ ՝ մեկ օրվա ընթացքում, նույնպես հանդիսանում է արդյունավետ բուժում:

Երկրորդ դեղաչափը պետք է ընդունվի  դեղաչափի ընդունումից 12 ժամ հետո (ոչ շուտ քան 6 ժամ): Դեղաչափի նման ռեժիմի ժամանակ բուժումը պետք է գերազանցի մեկ օրը, քանի որ ավելի երկար օգտագործման կլինիկական օգուտը հաստատված չէ: Բուժումը պետք է սկսվի հերպեսի ամենավաղ ախտանիշի ժամանակ (օր. ՝ ծակոցներ, քոր կամ այրոց):

Հասարակ հերպեսի ռեցիդիվների կանխարգելում (ճնշում)

Իմունոկոմպետենտ հիվանդները պետք է ընդունեն 500 մգ Վալցիվիր օրվա ընթացքում մեկ անգամ: Հաճախակի ռեցիդիվներ ունեցող որոշ հիվանդներ (օրինակ, տարեկան 10 կամ ավելի անգամ) կարող են ստանալ լրացուցիչ ազեդցություն օրական 500 մգ չափաբաժնից՝ կիսված դեղաչափով (250 մգ օրական 2 անգամ): Ցածր իմունիտետ ունեցող հիվանդների դեպքում դեղաչափը օրական 500 մգ է, 2 անգամ:

Սեռական հերպեսի փոխանցման ռիսկի նվազեցում

Իմունոկոմպետենտ հետերոսեքսուալ մեծահասակների, որոնց մոտ դիտարկվում է տարեկան 9 կամ քիչ ռեցիդիվ, վարակված զուգընկերը պետք է օրվա ընթացքում մեկ անգամ ընդունի 500 մգ Վալցիվիր: Հիվանդների այլ խմբերում վարակի փոխանցման նվազեցման ապացույցներ չկան:

Ցիտոմեգալովիրուսային վարակի (ՑՄՎ) ու հիվանդության կանխարգելում

Մեծահասակների և դեռահասների (12 տարեկանից սկսած)  համար Վալցիվիրի չափաբաժինը կազմում է 2 գ՝ օրական 4 անգամ և պետք է սկսել փոխպատվաստումից հետո հնարավորինս շուտ: Այս դեղաչափը պետք է նվազեցվի կրեատինինի մաքրմանը համապատասխան: Բուժման տևողությունը սովորաբար 90 օր է, բայց հնարավոր է՝ անհրաժեշտ լինի երկարացնել բուժման տևողությունը բարձր ռիսկի ենթարկված հիվանդների մոտ:

Երեխաներ

Երեխաների մոտ վալացիկլովիրի օգտագործման վերաբերյալ տվյալներ չկան:

Կողմնակի ազդեցություններ / հատուկ ցուցումներ

Հաճախ `գլխացավ, սրտխառնոց:

Բացթողման ձև՝ ստվարաթղթե տուփ, որը պարունակում է 2 թափանցիկ (ալյումինե / ՊՎԽ) բլիստեր (յուրաքանչյուրում 10 հաբ) ներդիր թերթիկի հետ միասին:

Պահպանման պայմաններ`

Պահել չոր տեղում ` 30 ° C- ից ոչ բարձր ջերմաստիճանային պայմաններում:

Պահել երեխաների համար անհասանելի վայրում:

Պիտանիության ժամկետ՝ 36 ամիս:

Արտադրող ՝ Եվա Ֆարմա

Էլ Սադաթի փողոց, 176, Կաֆր-Էլ-Գաբալ, Էլ-Հարամ, Գիզա, Եգիպտոս

Տե՛ս նաև ՝ http://www.evapharma.com/