
Վալցիվիր - վալացիկլովիր 500մգ
Բաղադրություն՝ յուրաքանչյուր թաղանթապատ հաբ պարունակում է ակտիվ նյութ՝ 500մգ վալացիկլովիր
Դեղաբուժական խումբ՝ հակավիրուսային դեղամիջոցներ
Ցուցումներ` Մեծահասակներ
Հասարակ հերպես՝ Վալցիվիրը օգտագործվում է հերպեսային ցաների (շրթունքի հերպես) բուժման համար:
Սեռական հերպես
Առաջին դրսևորում
Վալցիվիրը օգտագործվում է իմունոկոմպետենտ մեծահասակների մոտ սեռական հերպեսի նախնական շրջանի բուժման համար:
Ռեցիդիվներ
Վալցիվիրը օգտագործվում է իմունոկոմպետենտ մեծահասակների մոտ սեռական հերպեսի ռեցիդիվների բուժման համար:
Սեռական հերպեսը ճնշող թերապիա
Վալցիվիրը օգտագործվում է իմունոկոմպետենտ և ՄԻԱՎ-ով վարակված մեծահասակների մոտ սեռական հերպեսի քրոնիկական կրկնվող դեպքերի ճնշող թերապիայի համար:
Սեռական հերպեսի փոխանցման ռիսկի նվազեցում
Վալցիվիրը օգտագործվում է իմունոկոմպետենտ մեծահասակների մոտ սեռական հերպեսի փոխանցումը նվազեցնելու համար:
Գոտեվորող հերպես
Վալցիվիրը օգտագործվում է իմունոկոմպետենտ մեծահասակների մոտ գոտևորող հերպեսի բուժման համար:
Երեխաներ
Հասարակ հերպես՝ Վալցիվիրը, մինչև 12 տարեկան երեխաների մոտ, օգտագործվում է հասարակ հերպեսի (շրթունքի հերպես) բուժման համար:
Ջրծաղիկ` Վալացիկլովիրը օգտագործվում է՝ 2-18տ իմունոկոմպետենտ երեխաների մոտ ջրծաղիկի բուժման համար: Per os ընդունված ացիկլովիրի կլինիկական փորձարկումների արդյունավետության վերաբերյալ կատարված տվյալների հիման վրա Վալցիվիրը պետք է նշանակել ցանի հայտնվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:
Առավելություններ
- բարձր արդյունավետություն հասարակ հերպեսի և ջրծաղիկի վիրուսների նկատմամբ
- Զգալիորեն նվազեցնում է սեռական հերպեսի փոխանցման ռիսկը
- Նվազեցնում է վիրուսի՝ առանց ախտանշանների տարածումը
- Ավելի արդյունավետ է և զգալիորեն նվազեցնում է ցավի սրությունն ու հավանականությունը, քան ացիկլովիրը՝ գոտևորող հերպեսի ժամանակ
- Ապահովում է per os բարձր կենսահասանելիություն ՝ մինչև 60-70%
- Անվտանգության բարենպաստ պրոֆիլ
- Հղիության ընթացքում մոր և մանկան համար համարվում է անվտանգ, (մինչ օրս պտղի կամ նորածնի վրա ազդեցության անբարենպաստ հետևանքներ չեն գրանցվել)
- Դեղամիջոցների փոխազդեցության աննշան ռիսկ
Հակացուցումներ՝ Վալցիվիրը հակացուցված է վալացիկլովիրի, ացիկլովիրի կամ Վալցիվիրի որևէ այլ բաղադրիչի նկատմամբ գերզգայունություն ունեցող հիվանդներին:
Օգտագործման եղանակը
Գոտևորող հերպեսի բուժում՝ Վալցիվիրիի խորհուրդ տրվող դեղաչափը 1000 մգ է, օրական երեք անգամ, յոթ օրվա ընթացքում:
Հասարակ հերպեսի բուժում՝ խորհուրդ տրվող դեղաչափը 500 մգ է, օրական երկու անգամ: Ռեցիդիվների դեպքում բուժումը պետք է իրականացվի 3 կամ 5 օրվա ընթացքում:
Առաջին դրսևորումների համար, որոնք կարող են լինել ավելի լուրջ, կարող է անհրաժեշտ լինել բուժումը 5-օրից երկարացնել մինչև 10 օր: Դեղամիջոցի օգտագործումը պետք է սկսել հնարավորինս շուտ:
Հասարակ հերպեսի ռեցիդիվների համար բուժումը նախընտրելի է սկսել նախանշանային ախտանիշների շրջանում կամ անմիջապես առաջին նշանների ի հայտ գալուց: Վալցիվիրը կարող է կանխել հիվանդության հետագա զարգացումը, եթե օգտագործվում է հասարակ հերպես վիրուսի- ի կրկնության առաջին նշանների և ախտանիշների դեպքում:
Հասարակ հերպեսի պարագայում (շրթունքի հերպես) - Վալցիվիրի օգտագործումը 2 գ դեղաչափով, օրը երկու անգամ ՝ մեկ օրվա ընթացքում, նույնպես հանդիսանում է արդյունավետ բուժում:
Երկրորդ դեղաչափը պետք է ընդունվի դեղաչափի ընդունումից 12 ժամ հետո (ոչ շուտ քան 6 ժամ): Դեղաչափի նման ռեժիմի ժամանակ բուժումը պետք է գերազանցի մեկ օրը, քանի որ ավելի երկար օգտագործման կլինիկական օգուտը հաստատված չէ: Բուժումը պետք է սկսվի հերպեսի ամենավաղ ախտանիշի ժամանակ (օր. ՝ ծակոցներ, քոր կամ այրոց):
Հասարակ հերպեսի ռեցիդիվների կանխարգելում (ճնշում)
Իմունոկոմպետենտ հիվանդները պետք է ընդունեն 500 մգ Վալցիվիր օրվա ընթացքում մեկ անգամ: Հաճախակի ռեցիդիվներ ունեցող որոշ հիվանդներ (օրինակ, տարեկան 10 կամ ավելի անգամ) կարող են ստանալ լրացուցիչ ազեդցություն օրական 500 մգ չափաբաժնից՝ կիսված դեղաչափով (250 մգ օրական 2 անգամ): Ցածր իմունիտետ ունեցող հիվանդների դեպքում դեղաչափը օրական 500 մգ է, 2 անգամ:
Սեռական հերպեսի փոխանցման ռիսկի նվազեցում
Իմունոկոմպետենտ հետերոսեքսուալ մեծահասակների, որոնց մոտ դիտարկվում է տարեկան 9 կամ քիչ ռեցիդիվ, վարակված զուգընկերը պետք է օրվա ընթացքում մեկ անգամ ընդունի 500 մգ Վալցիվիր: Հիվանդների այլ խմբերում վարակի փոխանցման նվազեցման ապացույցներ չկան:
Ցիտոմեգալովիրուսային վարակի (ՑՄՎ) ու հիվանդության կանխարգելում
Մեծահասակների և դեռահասների (12 տարեկանից սկսած) համար Վալցիվիրի չափաբաժինը կազմում է 2 գ՝ օրական 4 անգամ և պետք է սկսել փոխպատվաստումից հետո հնարավորինս շուտ: Այս դեղաչափը պետք է նվազեցվի կրեատինինի մաքրմանը համապատասխան: Բուժման տևողությունը սովորաբար 90 օր է, բայց հնարավոր է՝ անհրաժեշտ լինի երկարացնել բուժման տևողությունը բարձր ռիսկի ենթարկված հիվանդների մոտ:
Երեխաներ
Երեխաների մոտ վալացիկլովիրի օգտագործման վերաբերյալ տվյալներ չկան:
Կողմնակի ազդեցություններ / հատուկ ցուցումներ
Հաճախ `գլխացավ, սրտխառնոց:
Բացթողման ձև՝ ստվարաթղթե տուփ, որը պարունակում է 2 թափանցիկ (ալյումինե / ՊՎԽ) բլիստեր (յուրաքանչյուրում 10 հաբ) ներդիր թերթիկի հետ միասին:
Պահպանման պայմաններ`
Պահել չոր տեղում ` 30 ° C- ից ոչ բարձր ջերմաստիճանային պայմաններում:
Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
Պիտանիության ժամկետ՝ 36 ամիս:
Արտադրող ՝ Եվա Ֆարմա
Էլ Սադաթի փողոց, 176, Կաֆր-Էլ-Գաբալ, Էլ-Հարամ, Գիզա, Եգիպտոս
Տե՛ս նաև ՝ http://www.evapharma.com/