
Լակտոֆլոր ՈՒրոբիոտիկ Ֆորտե - Համակցված
Բաղադրություն. ակտիվ բաղադրիչներ`
- D-մանոզ - 500մգ
- պրոբիոտիկ խառնուրդ (Lactobacillus rhamnosus, Lactobacillus lactis, Lactobacillus acidophilus, Streptococcus thermophilus) - 400մգ՝ ակտիվություն 2,5 x 109 կենսունակ կաթնաթթվային բակտերիաներ/սաշե*
- լոռամրգի էքստրակտ - 200մգ (80mg PACs, 40% պրոանտոցիանիդին (Vaccinum macrocarpon))*արտադրման պահին
Կիրառման ոլորտ՝ Լակտոֆլոր ՈՒրոբիոտիկ Ֆորտեն իրենից ներկայացնում է պրոբիոտիկի, D-մանոզի և լոռամրգի (Vaccinium macrocarpon) էքստրակտի համադրություն: Այս երեք ակտիվ նյութերը նպաստում են միզուղիների բնականոն գործունեությանը, ինչպես նաև արտազատիչ և իմունային համակարգերի աշխատանքին:
- D-մանոզ՝ բնական միաշաքար, որը կանխում է վնասակար բակտերիաների կուտակումը և նպաստում օրգանիզմի բնական մաքրման գործընթացին:
- Պրոբիոտիկ խառնուրդ՝ կաթնաթթվային բակտերիաներ (Lactobacillus rhamnosus, Lactobacillus lactis, Lactobacillus acidophilus, Streptococcus thermophilus), որոնք դրական ազդեցություն են թողնում օգանիզմի միկրոֆլորայի վրա:
- Լոռամրգի էքստրակտ՝ պարունակում է պրոանտոցիանիդիններ (ֆլավոնոիդներ), որոնք պահպանում են մազանոթների և շարակցական հյուսվածքի նորմալ վիճակը` այդպիսով կանխելով վնասակար բակտերիաների ադհեզիան (աղիքային ցուպիկներ և այլն) միզապարկի պատերին և միզուղիներին:
Առավելություններ
- Իննովացիոն կոմբինացիա
- Կոմբինացված թերապիա միզային կրկնավարակների դեպքում
- Ուրոանտիսեպտիկ ազդեցության արագ զարգացում
- Երկարաժամկետ ընդունում առանց ռեզիստենտականության առաջացման
- Մաքրում է միզուղիները պաթոգեն բակտերիաներից
- 80 մգ A-տիպի պրոանտոցիանիդիններ
- Լուծվող, փաթեթիկային տարբերակ
Օգտագործման պայմանները և չափաբաժինը
մեծահասակներին և 6 տարեկանից բարձր երեխաներին
- 1-2 սաշե օրական, 30 օրվա ընթացքում
միզուղիներում անհանգստության առաջին իսկ նշանների ժամանակ
- 4 սաշե օրական -1-5րդ օր
- 2 սաշե օրական– 6-10րդ օր
6-12 տարեկան երեխաների համար
- 2 սաշե օրական - 1-5րդ օր
- 1 սաշե օրական - 6-10րդ օր
Կիրառման եղանակ` 1 սաշեի պարունակությունը լուծել 100-200 մլ ջրի կամ հյութի մեջ:
Ընդունման տևողություն` 10 օր: Անհրաժեշտության դեպքում Լակտոֆլոր ՈՒրոբիոտիկ Ֆորտե-ի ընդունման տևողությունը կարող է երկարացվել միչև 30 օր՝ 1 սաշե օրական:
Հակացուցումներ և զգուշացումներ` Լակտոֆլոր ՈՒրոբիոտիկ Ֆորտեն կենսաբանական ակտիվ հավելում է (ԿԱՀ): Չկիրառել սննդի փոխարեն:
Չգերազանցել նշանակված օրական դոզան: Շաքարային դիաբետով հիվանդներին անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ նախքան այս հավելման ընդունումը:
Բացթողման ձև և փաթեթավորում ՝ 30 սաշե ստվարաթղթե տուփի մեջ:
Պահպանման պայմաններ` պահել չոր, սառը, երեխաների համար անհասանելի վայրում, մինչև 25 °C ջերմաստիճանային պայմաններում:
Պիտանիության ժամկետ` 2 տարի:
Արտադրող` «Քենդի» ՍՊԸ , Սոֆիա 101, Բանկիա 1320, Բուլղարիա
«Տոնուս-Լես» ՍՊԸ, ՀՀ, Երևան 0070, Երվանդ Քոչար 1
Տես նաև` https://kendypharma.bg/