Պրեֆետալ - Համակցված
Դեղաբուժական խումբ. Մուլտիվիտամիններ և այլ հանքանյութեր, ներառյալ համակցություններ:
Դեղաձև. Թաղանթապատ դեղահատեր ներքին ընդունման համար:
Բաղադրություն. Յուրաքանչյուր դեղահատ պարունակում է
Ակտիվ բաղադրատարրեր Դեղաչափը յուրաքանչյուր
թաղանթապատ դեղահատում
- Բետա-կարոտին .............................................................2 մգ
 - Վիտամին B1 (թիամինի նիտրատ) ..........................................1.4 մգ
 - Վիտամին B2 (ռիբոֆլավին) ................................................1.4 մգ
 - Վիտամին B6 (պիրիդօքսինի հիդրոքլորիդ) ....................................1.9 մգ
 - Վիտամին B12 (ցիանկոբալամին) ...........................................2.6 մկգ
 - Վիտամին C (ասկորբինաթթու) ...............................................85 մգ
 - Վիտամին D3 (խոլեկալցիֆերոլ) .............................................200 ՄՄ
 - Վիտամին E (d,l-ալֆա-տոկոֆերոլ ացետատ) .............................15 մգ
 - Ֆոլաթթու.............................................. .................600 մկգ
 - Բիոտին (Վիտամին H) .....................................................30 մկգ
 - Նիկոտինամիդ (նիացին, վիտամին PP) .......................................18 մգ
 - Քրոմ (քրոմի քլորիդի տեսքով) ..............................................30 մկգ
 - Պղինձ (անջուր պղնձի սուլֆատի տեսքով) ......................................1 մգ
 - Երկաթ (երկաթի ֆումարատի տեսքով) ........................................27 մգ
 - Յոդ (կալիումի յոդիդի տեսքով) ............................................200 մկգ
 - Մոլիբդեն (նատրիումի մոլիբդատի դիհիդրատի տեսքով) .........................50 մկգ
 - Սելեն (նատրիումի սելենիտի տեսքով) ........................................60 մկգ
 - Ցինկ (ցինկի օքսիդի տեսքով) ...............................................11 մգ
 - Մագնեզիում (մագնեզիումի ծանր օքսիդի և մագնեզիումի ստեարատի տեսքով) ...................................53 մգ
 - Կալցիում (անջուր կալցիումի հիդրոֆոսֆատի և կալցիումի հիդրոֆոսֆատի դիհիդրատի տեսքով) .....................150 մգ
 
Օժանդակ նյութեր. Պովիդոն, մանրաբյուրեղային ցելյուլոզա, սիլիցիումի կոլլոիդային անջուր երկօքսիդ, նատրիում կրոսկարմելոզա, մագնեզիումի ստեարատ, հիպրոմելոզա, եռէթիլ ցիտրատ, տալկ, տիտանի երկօքսիդ (E171), երկաթի կարմիր օքսիդ (E172):
Ցուցումներ. Պրեֆետալը վիտամիններ, հանքանյութեր և միկրոտարրեր պարունակող միջոց է, որը ցուցված է վերարտադրողական տարիքի կանանց՝ հղիությունից առաջ և ընթացքում, ինչպես նաև կերակրելու ընթացքում: Նախատեսված է լրացնելու վիտամինների, հանքանյութերի և միկրոտարրերի ավելացող պահանջարկը վերը նշված ժամանակաշրջաններում՝ պտուղը սաղմնային նյարդային խողովակի արատներից պաշտպանելու, ինչպես նաև հղիության ընթացքում երկաթի և ֆոլաթթվի անբավարարությամբ պայմանավորված սակավարյունության զարգացումը կանխարգելելու համար:
Առավելություններ.
- Բացառիկ բաղադրություն՝ մինչև հղիությունը, ինչպես նաև հղիության և կրծքով կերակրման ընթացքում օգտագործելու համար
 - Համապատասխանություն ամերիկյան ուղեցույցերի պահանջներին
 - Բետա-կարոտին վիտամին A-ի փոխարեն
 - Ընդունման հեշտություն (օրական 1դեղահատ)
 - Շվեցարական բարձր որակ
 - Հայտնի բրենդ ամբողջ աշխարհում (Pronatal անունով):
 
Կիրառման եղանակ և դեղաչափեր. Մեծահասակներ /վերարտադրողական տարիքի կանայք, հղի կամ կրծքով կերակրող կանայք և կանայք, որոնք պատրաստվում են հղիության. օրական 1 թաղանթապատ դեղահատ առավոտյան՝ նախաճաշի հետ, որոշակի քանակությամբ ջրով:
Երեխաներ. Պրեֆետալը նախատեսված չէ երեխաների համար:
Կողմնակի ազդեցություններ.
Իմունային համակարգի խանգարումներ. գերզգայունություն
Ստամոքս-աղիքային խանգարումներ. ցավեր որովայնի շրջանում, փորկապություն, փորլուծություն, սրտխառնոց և փսխում:
 
Հակացուցումներ.
- Դեղամիջոցի ցանկացած բաղադրիչի նկատմամբ գերզգայունություն
 - Միաժամանակ վիտամին D-ով բուժում, գերվիտամինոզ D-ի կամ երիկամային անբավարարություն
 - Հիպերկալցեմիա (գերկալցիումարյունություն) և հիպերկալցուրիա (գերկալցիումամիզություն)
 - Երիկամներում կալցիումական քարերի առկայություն կամ մեգալոբլաստային սակավարյունություն
 - Դեղամիջոցը չպետք է ընդունվի երկաթի ավելցուկի կամ երկաթի նյութափոխանակության խանգարումներ ունեցող հիվանդների կողմից (օրինակ՝ հեմոքրոմատոզ, թալասեմիա, երկաթաբջջային սակավարյունություն)
 - Դեղամիջոցը չպետք է ընդունվի հիպերթիրեոզի դրսևորումների դեպքում:
 
Թողարկման ձև և փաթեթավորում. Բաց է թողնվում դեղատներից՝ առանց դեղատոմսի, 30 թաղանթապատ դեղահատեր պարունակող ապակե տարայով:
Պիտանիության ժամկետ. 36 ամիս:
Պահպանման պայմաններ. Պահել սենյակային ջերմաստիճանում (15-25°C), երեխաների համար անհասանելի վայրում:
Արտադրող. «Ջինսանա ՍԱ», Վիա Մուլինի, 6934, Բիոջջիո, Շվեյցարիա:
Տես նաև. http://www.ginsana-sa.com/