';} ?>
';}?> ';} ?>

Ցեֆտոնուս - ցեֆտրիաքսոն 1գ

ՀՈւՍԱԼԻՈՐԵՆ ԲՈԼՈՐ ՊԱՏՆԵՇՆԵՐՈՎ
Խստիվ արգելվում է ընդունել որևէ հակաբիոտիկ առանց բժշկի ցուցման

Բաղադրություն. 1 սրվակում' ցեֆտրիաքսոն 1գ:

Դեղաբուժական խումբ. III սերնդի ցեֆալոսպորին: Լայն սպեկտրի հակաբիոտիկ:

Ցուցումներ.
Ստացիոնար պայմաններում.

  • Ցեֆտրիաքսոնի նկատմամբ զգայուն մանրէներով հարուցված ծանր վարակներ (այդ թվում նաև մենինգիտ), բացի Listeria monocytogenes-ով հարուցված վարակներից
  • Լայմի տարածուն հիվանդություն
  • Վարակների հարվիրահատական կանխարգելում:

Ամբուլատոր պայմաններում.

  • Հիվանդանոցում սկսած բուժման շարունակություն
  • Ստորին շնչուղիների ծանր վարակներ
  • Միզուղիների ծանր կամ կայուն մանրէներով հարուցված վարակներ
  • Սրընթաց պուրպուրայի կասկածի դեպքում անհետաձգելի իրավիճակներ (մինչև հոսպիտալացումը):

 

Առավելություններ.

  • Եվրոպական որակ, մատչելի գին
  • Ընդունման հարմարավետություն' օրական 1 ներարկում
  • Կարելի է ներարկել ինչպես մ/մ, այնպես էլ ն/ե և ե/մ ճանապարհներով
  • Անվտանգություն' զուրկ է տարիքային սահմանափակումներից:

 

Կիրառման եղանակ. Ըստ բժշկի ցուցման:

Հակացուցումներ.

  • Ցեֆալոսպորինների նկատմամբ հայտնի ալերգիա
  • Մինչև 41 շաբաթական ճշգրտված տարիքի թերհաս նորածիններ
  • Հիպերբիլիռուբինեմիա կամ կալցիումի կիրառում հասուն նորածինների մոտ:

 

Թողարկման ձև. Ներարկման փոշի 1 սրվակում: 25 սրվակ ստվարաթղթե արկղում:

Պահպանման պայմաններ. Պահել մինչև 30°C ջերմաստիճանում, չոր, մութ վայրում: Կիրառել անմիջապես լուծույթը պատրաստելուց հետո:

Արտադրող. «Պանֆարմա», Ֆրանսիա:

Տես նաև. http://www.panpharma.eu