';} ?>
';}?> ';} ?>

Արթրինալ - տենոքսիկամ 20մգ

ՈՒԶՈ՞ՒՄ ԵՍ ՑԱՎԸ ՄՈՌԱՆԱԼ, ԽՄԻՐ 1 ՀԱԲ ԱՐԹՐԻՆԱԼ

Ընդունել միայն բժշկի ցուցմամբ

 

Բաղադրություն. 1 հաբում` տենոքսիկամ 20մգ:

Դեղաբուժական խումբ. Հակաբորբոքային և հակառևմատիկ, ոչ ստերոիդ դեղամիջոց:

Ցուցումներ. Հենաշարժիչ համակարգի բորբոքադեգեներատիվ հիվանդություններ, որոնք ուղեկցվում են ցավային համախտանշով.

  • օստեոարթրիտ, ռևմատոիդ հոդաբորբ, անկիլոզացնող ողնաբորբ (սպոնդիլիտ)' Բեխտերևի հիվանդություն, հոդային ռևմատիզմ, պոդագրային հոդաբորբ,
  • ջլաբորբ (տենդինիտ), մկանաբորբ (միոզիտ), բուրսիտ,
  • մեջքի ցավ, նևրալգիա, միալգիա, իշիալգիա, լյումբագո:

 

Կարելի է կիրառել նաև մի շարք ախտաբանական վիճակների կարճաժամկետ վարման համար.

  • ցավ վնասվածքների և այրվածքների դեպքում,
  • միգրեն, գլխացավ,
  • ատամնացավ,
  • ալգոդիսմենոռեա (ցավոտ դաշտան):

 

Կիրառման եղանակ և դոզավորում. Ըստ բժշկի նշանակման: Ներքին ընդունման համար՝ ուտելուց հետո, ջրով կամ այլ հեղուկով: Սովորական դեղաչափը չափահասների համար՝ 20մգ (1 հաբ) օրական 1 անգամ: Հենաշարժիչ համակարգի սուր ախտահարումների բուժումը սովորաբար չի գերազանցում 7 օրը, բայց ծանր դեպքերում կուրսը կարելի է երկարաձգել մինչև 14 օր:

Հակացուցումներ. Գերզգայունություն տենոքսիկամի (ինչպես նաև այլ ՈՍՀՄ-ների) կամ դեղամիջոցի այլ բաղադրիչների նկատմամբ: Աղեստամոքսային համակարգի էրոզիվ-խոցային ախտահարումներ սրացման փուլում կամ անամնեզում, ծանր գաստրիտ: Աղեստամոքսային արյունահոսություն: Ծանր սրտային անբավարարություն: Ծանր երիկամային և/կամ լյարդային անբավարարություն: Հղիության 3-րդ եռամսյակ:

Թողարկման ձև. 10 հաբ բլիստերում ներդիր-թերթիկով ստվարաթղթե տուփի մեջ:

Արտադրող. «Ռեմեդիկա», Կիպրոս: