';} ?>
';}?> ';} ?>

Ամիքսիցիլլին - ամօքսիցիլինի 250մգ և 500մգ

Ընդունել միայն  բժշկի  ցուցմամբ

 

Բաղադրություն.

Ակտիվ նյութ: Յուրաքանչյուր դեղապատիճ պարունակում է ամօքսիցիլինի եռհիդրատի 250 կամ 500մգ ամօքսիցիլինին համարժեք քանակություն:

Օժանդակ նյութեր. Մագնեզիումի ստեարատ, նատրիումի լաուրիլ սուլֆատ, նատրիումի օսլայի գլիկոլատ:

 

 

Դեղաբուժական խումբԸնդլայնված սպեկտրի պենիցիլիններ:

 

Ցուցումներ.

Ամօքսիցիլինը նշանակվում է մեծահասակներին և երեխաներին հետևյալ ինֆեկցիաների բուժման համար.

 

  • Սուր բակտերիալ սինուսիտ
  • Սուր միջնականջաբորբ
  • Սուր ստրեպտոկոկային նշիկաբորբ և ֆարինգիտ
  • Քրոնիկական բրոնխիտի սրացումներ
  • Արտահիվանդանոցային թոքաբորբ
  • Սուր ցիստիտ
  • Հղիության ժամանակ ոչ սիմպտոմատիկ բակտերիամիզություն
  • Սուր պիելոնեֆրիտ (ավազանաերիկամաբորբ)
  • Տիֆեր և պարատիֆեր
  • Ատամնային թարախակույտ տարածվող բջջանքաբորբով
  • Պրոթեզավորումից առաջացած ինֆեկցիաներ
  • Helicobacter pylori-ի էռադիկացիա
  • Լայմի հիվանդություն

 

Ամօքսիցիլինը ցուցված է նաև էնդոկարդիտի զարգացումը կանխարգելելու համար:

 

Կիրառման եղանակ և դոզավորում.  Ըստ բժշկի ցուցման: Ներքին ընդունման համար:

Ինդիվիդուալ վարակների բուժման համար ամօքսիցիլինի դոզան ընտրելուց պետք է հաշվի առնել.

  • Ախտածին մանրէները և դրանց հավանական զգայունությունը հակամիկրոբային միջոցների նկատմամբ
  • Ինֆեկցիայի ծանրության աստիճանը և տեղակայումը
  • Հիվանդի տարիքը, քաշը և երիկամների ֆունկցիոնալ վիճակը

 

Բուժման տևողությունը պետք է որոշվի ըստ ինֆեկցիայի տեսակի և հիվանդի պատասխան ռեակցիայի, և  ընդհանուր առմամբ, պետք է լինի հնարավորինս կարճ:

 

ՀակացուցումներԳերզգայունություն ակտիվ նյութի կամ պենիցիլինի շարքի այլ հակաբիոտիկների կամ օժանդակ նյութերի նկատմամբ: Այլ բետա-լակտամային միջոցների (օր. ցեֆալոսպորիններ, կարբապենեմ, մոնոբակտամ) նկատմաբ ծանր և անմիջապես զարգացած գերզգայունության ռեակցիաներ (օր. անաֆիլաքսիա)՝ նախկինում:

Զգուշությամբ Հատուկ զգուշություն պետք է ցուցաբերվի այն հիվանդների հանդեպ ում մոտ նկատվում են. գերզգայունություն,  ոչ զգայուն միկրոօրգանիզմներ, ցնցումներ, երիկամային անբավարարություն, մաշկային ռեակցիաներ, Jarisch-Herxheimer-ի ռեակցիա , ոչ-զգայուն միկրոօրգանիզմների գերաճ: 

Թողարկման ձև. 250 կամ 500 մգ 10 ժելատինե դեղապատիճ բլիստերում: 100 (10x10) դեղապատիճ ստվարաթղթե տուփի մեջ ներդիր թերթիկի հետ միասին:

Պահպանման պայմաններ. Պահել խոնավությունից և սառեցումից պաշտպանված, 30°С- ից ցածր ջերմաստիճանային պայմաններում:

Արտադրող. «Տրոգե Մեդիկալ», Գերմանիա:

Տես նաև. http://www.trogemedical.de/