';} ?>
';}?> ';} ?>

Ամիկատոն 500մգ/2մլ - Ամիկացին

Բաղադրություն. 1 սրվակում՝ ամիկացին 500մգ:

Դեղաբուժական խումբ. Լայն սպեկտրի հակաբիոտիկ, ամինոգլիկոզիդ:

Ցուցումներ. Ծանր տեսակի ինֆեկցիոն հիվանդություններ.

  • Սեպսիս
  • Վերին շնչառական ուղիների ինֆեկցիաներ
  • Ոսկրերի և հոդերի ինֆեկցիաներ (այդ թվում նաև օստեոմիելիտ)
  • ԿՆՀ ինֆեկցիաներ (այդ թվում նաև մենինգիտ)
  • Բակտերիալ էնդոկարդիտ
  • Մաշկի և փափուկ հյուսվածքների թարախային ինֆեկցիաներ
  • Որովայնի շրջանի ինֆեկցիաներ (այդ թվում նաև պերիտոնիտ)
  • Լեղուղիների ինֆեկցիաներ
  • Վերքային ինֆեկցիաներ
  • Հետվիրահատական ինֆեկցիաներ
  • Միզասեռական ուղիների բարդացած և կրկնվող ինֆեկցիաներ կամ ինֆեկցիաներ, որոնք կայուն են այլ հակաբիոտիկների նկատմամբ


Առավելություններ.

  • Միանգամյա օգտագործման հնարավորություն
  • Օգտագործման հարմարավետություն երեխաների շրջանում
  • Այլ ամինոգլիկոզիդների նկատմամբ կայուն դարձած բակտերիաների դեմ ակտիվություն
  • Ծախս-արդյունավետություն
  • Պատրաստի լուծույթ ներարկման համար

 

Կիրառման եղանակ. Ըստ բժշկի ցուցման:

Հակացուցումներ.

  • Գերզգայունություն դեղամիջոցի կոմպոնենտների նկատմամբ
  • Գերզգայունություն ամինոգլիկոզիդային շարքի այլ դեղամիջոցների նկատմամբ
  • Մկանաթուլություն (Myasthenia Gravis)


Կիրառել զգուշությամբ.

  • Նախկինում ախտորոշված երիկամային անբավարարության դեպքում
  • Նախկինում ախտորոշված լսողական կամ վեստիբուլյար խանգարումների դեպքում
  • Երիկամային անբավարարության և կծիկային ֆիլտրման արագության նվազման դեպքում
  • Հղիության և կրծքով կերակրման ընթացքում


Թողարկման ձև. Ներարկման լուծույթ 1 սրվակում: 10 սրվակ՝ ներդիր-թերթիկով ստվարաթղթե տուփի մեջ:

Պահպանման պայմանները. Պահել օրիգինալ փաթեթավորմամբ 30° C-ից ցածր ջերմաստիճանում: Չպահել սառը պայմաններում և չսառեցնել:

Արտադրող. «Մեդոխեմի», Կիպրոս:

Տես նաև. http://www.medochemie.com/