ՍելեՏոն Zn

Կենսաբանական ակտիվ հավելում (ԿԱՀ):

Չի հանդիսանում դեղամիջոց:

Բաղադրություն․  մեկ պատիճը պարունակում է՝  ակտիվ նյութեր․սելեն 120 մկգ,  ցինկ 15 մգ, վիտամին C 60 մգ, վիտամին E 20 մգ։

Սննդային արժեք․ 100գ-ը պարունակում է 444.82 կկալ, ածխաջրեր` 81 գ; ճարպեր` 13,38 գ:

Հատկություններ. բնակչությանը իրացման համար՝ որպես ԿԱՀ։ Սելենը  նպաստում է վահանաձև գեղձի բնականոն աշխատանքին, վերարտադրողական  ֆունկցիայի բնականոն գործունեությանը, նպաստում է բջիջների պաշտպանությանը օքսիդատիվ սթրեսից։ Ցինկը մասնակցում է բջիջների բաժանման գործընթացին, կոլագենի և կերատինի սինթեզին, նպաստում է իմունային համակարգի բնականոն գործունեությանը։  Վիտամին C-ն  և E -ն ունեն հակաօքսիդանտ հատկություններ, պաշտպանում են բջիջները օքսիդատիվ սթրեսից։

Օգտագործման եղանակ․ 14 տ.-ից բարձր անձանց ընդունել օրական 1 պատիճ՝ ուտելու ընթացքում, բավարար քանակի ջրով: Օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։

Ընդունման տևողություն․ խորհուրդ է տրվում օգտագործել 1 ամիս։ Անհրաժեշտության դեպքում ընդունումը կարելի է կրկնել։

Զգուշացումներ․ ԿԱՀ-ի որևէ բաղադրիչի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում հարկավոր է դադարեցնել կիրառումը: Չի կարող փոխարինել բազմազան և հավասարակշռված սննդակարգին։

Չկիրառել հղիության և կրծքով կերակրման ժամանակ:

 

 

Ակտիվ նյութեր

Քանակությունը 1 պատիճում

(օրական չափաբաժին)

Կիրառման բարձրագույն թույլատրելի քանակ

100%*

Սելեն

120 մկգ

150 մկգ (80%)

Ցինկ

15 մգ

25 մգ (60%)

Վիտամին C

60 մգ

900 մգ (6,7%)

Վիտամին E

20 մգ

150 մգ (13,33%)

 

*Չի գերազանցում ԿԲԹՔ։ Միասնական սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներ, սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների համար, որոշում 299։

Բացթողման ձեւ․ պատիճներ 500մգ զանգվածով, 30 պատիճ պլաստմասե տարայում, ստվարաթղթե տուփի մեջ:

Պահպանման պայմաններ․ պահել չոր, 25 °C-ից ոչ բարձր ջերմաստիճանում, փակ վիճակում, երեխաների համար անհասանելի վայրում:

Պահպանման ժամկետ․ 2 տարի։

Արտադրող. «Տոնուս-Լես» ՍՊԸ, Հայաստան։ 

Ապացուցված արդյունավետություն