NOCICEPTOL® ՑԱՎԱԶՐԿՈՂ ԳԵԼ, 40 մլ

Նկարագրություն և կիրառում այն պայքարում է ցավի դեմ՝ մկաններ, հոդեր, հետվնասվածքային ցավեր։ Ջերմային ազդեցություն։ NOCICEPTOL®-ը գել է, որը արագորեն հանգստացնում և թեթևացնում է մկանների, հոդերի և հետվնասվածքային ցավերն՝ իր համակցված տաք և սառը ազդեցության շնորհիվ: Ջերմային զգացողությունները տարբերվում են օգտագործողի մոտ: NOCICEPTOL®-ը նաև նվազեցնում է այտուցը: Այն ցուցված է կոնտրակտուրաների, կապտուկների, կոնտուզիաների, գերձգումների, լարվածության և տարբեր այլ վնասվածքների դեպքում։

Բաղադրություն Aqua, Alcohol, PPG-1-PEG-9 Lauryl Glycol Ether, Menthol, Mentha Piperita Oil, Propylene Glycol, Equisetum Arvense Extract, Harpagophytum Procumbens Root Extract, Camphor, Illite, Carbomer, Rosmarinus Officinalis Leaf Oil, Melaleuca Leucadendron Cajuputi Oil, Thymus Vulgaris Flower/Leaf Oil, Sodium Hydroxide, CI 42090.

Առանց կոնսերվանտների: Չի յուղոտում, չի թողնում հետքեր, չի կպչում։

Օգտագործման եղանակ մեծահասակներ և 7 տարեկանից բարձր երեխաներ՝ քսել ցավոտ հատվածներին թեթև մերսմամբ (չշփել)՝ օրական 3 կամ 4 անգամ։ Օգտագործելուց հետո լվացեք ձեռքերը։ Օգտագործելուց հետո խողովակապատյանը ամբողջությամբ փակեք։

Հակացուցումներ և նախազգուշացումներմի՛ օգտագործեք 7 տարեկանից փոքր երեխաների համար։ Մի՛ օգտագործեք հղիության կամ կրծքով կերակրման ժամանակ: Ցնցումների կամ էպիլեպտիկ նոպաների պատմություն ունեցող անձինք պետք է խորհրդակցեն բժշկի հետ։ Գելը արտաքին օգտագործման համար է, չի կարելի կուլ տալ։ Խուսափեք աչքերի և լորձաթաղանթների հետ շփումից։ Մի՛ քսեք բաց վերքերի կամ վնասված ու բորբոքված մաշկի վրա։ Մի՛ օգտագործեք փակ վիրակապի տակ։ Մի՛ օգտագործեք միաժամանակ այլ բալզամների, քսուքների, սփրեյների կամ մերսման յուղերի հետ։ Մի՛ օգտագործեք տաքացնող սարքերի հետ։ Պատահաբար կուլ տալու դեպքում անմիջապես դիմեք բժշկի։ Եթե ցավը շարունակվում է ավելի քան 5 օր կամ քսելուց հետո գրգռվածություն է առաջանում, դադարեցրեք գելի կիրառումը և դիմեք բժշկի։ Չօգտագործել պիտանիության ժամկետի ավարտից հետո։

Պահպանման պայմաններ պահպանել 4–40°C ջերմաստիճանում։ Պահպանել լույսից պաշտպանված և սենյակային ջերմաստիճանում։ Չօգտագործել պիտանիության ժամկետի ավարտից հետո։

Արտադրող «LABORATOIRE POLIDIS», Ռուեյլ-Մալմեզոն, Էդմոն Բլանի փ19, 92500, Ֆրանսիա։

Պաշտոնական ներկայացուցիչ / ներմուծող. «Տոնուս-Լես» ՍՊԸ, փԵրվանդ Քոչար 1, 0070 Երևան, ՀՀ։

Առանց ԳՄՕ