NOCICEPTOL® ՑԱՎԱԶՐԿՈՂ ԳԵԼ, 200 մլ
Նկարագրություն և կիրառում․ այն պայքարում է ցավի դեմ՝ մկաններ, հոդեր, հետվնասվածքային ցավեր։ Ջերմային ազդեցություն։NOCICEPTOL®-ը գել է, որն արագորեն հանգստացնում և թեթևացնում է մկանների, հոդերի և հետվնասվածքային ցավերն՝ իր համակցված տաք և սառը ազդեցության շնորհիվ: Ջերմային զգացողությունները տարբերվում են օգտագործողի մոտ: NOCICEPTOL®-ը նաև նվազեցնում է այտուցը: Այն ցուցված է կոնտրակտուրաների, կապտուկների, կոնտուզիաների, գերձգումների, լարվածության և տարբեր այլ վնասվածքների դեպքում։
Բաղադրություն․ Aqua, Alcohol, PPG-1-PEG-9 Lauryl Glycol Ether, Menthol, Mentha Piperita Oil, Propylene Glycol, Equisetum Arvense Extract, Harpagophytum Procumbens Root Extract, Camphor, Illite, Carbomer, Rosmarinus Officinalis Leaf Oil, Melaleuca Leucadendron Cajuputi Oil, Thymus Vulgaris Flower/Leaf Oil, Sodium Hydroxide, CI 42090..
Առանց կոնսերվանտների: Չի յուղոտում, չի թողնում հետքեր, չի կպչում։
Օգտագործման եղանակ․ պտտեցրեք տուփի գլխիկը «ON» (բաց) դիրք, սեղմեք խողովակը՝ գելի անհրաժեշտ քանակը ստանալու համար: Օգտագործումից հետո գլխիկը տեղափոխեք «OFF» (փակ) դիրք գելի հոսքը դադարեցնելու համար։ Օգտագործելուց հետո լվացեք ձեռքերը։ Խողովակն ամբողջությամբ փակեք։
Հակացուցումներ և նախազգուշացումներ․մի՛ օգտագործեք 7 տարեկանից փոքր երեխաների համար։ Մի՛ օգտագործեք հղիության կամ կրծքով կերակրման ժամանակ: Ցնցումների կամ էպիլեպտիկ նոպաների պատմություն ունեցող անձինք պետք է խորհրդակցեն բժշկի հետ։ Գելը միայն արտաքին օգտագործման համար է։ Չի կարելի կուլ տալ։ Խուսափե՛ք աչքերի և լորձաթաղանթների հետ շփումից: Մի՛ քսեք բաց վերքերի կամ վնասված ու բորբոքված մաշկի վրա: Մի՛ օգտագործեք փակ վիրակապի տակ։ Մի՛ օգտագործեք միաժամանակ այլ բալզամների, քսուքների, սփրեյների կամ մերսման յուղերի հետ։ Մի՛ օգտագործեք տաքացնող սարքերի հետ։ Պատահաբար կուլ տալու դեպքում անմիջապես դիմեք բժշկի։ Եթե ցավը շարունակվում է ավելի քան 5 օր կամ քսելուց հետո գրգռվածություն է առաջանում, դադարեցրեք գելի կիրառումը և դիմեք բժշկի։ Չօգտագործել պիտանիության ժամկետի ավարտից հետո։
Պահպանման եղանակ․պահպանել 4–40°C ջերմաստիճանում։ Պահպանել լույսից պաշտպանված և սենյակային ջերմաստիճանում։ Պիտանիության ժամկետը՝ տե՛ս տուփի վրա։ Չօգտագործել պիտանիության ժամկետի ավարտից հետո։
Արտադրող․ «LABORATOIRE POLIDIS», Ռուեյլ-Մալմեզոն, Էդմոն Բլանի փ․19, 92500, Ֆրանսիա։
Պաշտոնական ներկայացուցիչ / ներմուծող. «Տոնուս-Լես» ՍՊԸ, փ․Երվանդ Քոչար 1, 0070 Երևան, ՀՀ։