NOCICEPTOL® ՄԻԳՐԵՆԱՅԻՆ ՑԱՎԸ ՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ՍԹԻՔ, 10 մլ
Նկարագրություն և կիրառում․ իր սառեցնող ազդեցության շնորհիվ, որն առաջացնում է անոթների նեղացում, այն արագորեն թեթևացնում և հանգստացնում է գլխացավերն ու միգրենը: Մետաղական գնդիկը ապահովում է լրացուցիչ սառեցում և հնարավորություն տալիս թիրախավորել ցավոտ հատվածները (քունքեր, ճակատ և պարանոց)։Բանաձևում առկա եթերայուղերն ու բուսական քաղվածքներ, մասնավորապես՝ սպիտակ ուռենու կեղևի քաղվածքը և անանուխի եթերայուղը ավանդաբար հայտնի են գլխացավը թեթևացնող ազդեցությամբ։
Բաղադրություն․ Aqua, Alcohol, PPG-1-PEG-9 Lauryl Glycol Ether, Menthol, Mentha Piperita Oil, Propylene Glycol, Salix Alba Bark Extract, Harpagophytum Procumbens Root Extract, Camphor, Illite, Carbomer, Rosmarinus Officinalis Leaf Oil, Melaleuca Leucadendron Cajuputi Oil, Eucalyptus Globulus Leaf Oil, Sodium Hydroxide։
Առանց կոնսերվանտների և գունանյութերի: Չի յուղոտում Չի թողնում հետքեր Չի կպչում:
Օգտագործման եղանակ․ քսելիս փակեք աչքերը: Քսեք ցավոտ հատվածներին օրական 3-4 անգամ՝ թեթև մերսելով առանց ուժեղ սեղմելու (не втирать): Օգտագործելուց հետո փակեք կափարիչը: Օգտագործելուց հետո լվացեք ձեռքերը:Եթե գլխացավերը շարունակվում են կամ չեն անցնում 48 ժամվա ընթացքում, դիմեք բժշկի:
Նախազգուշացումներ․ օգտագործելուց առաջ կարդացեք և պահպանեք հրահանգները։ Այն նախատեսված է միայն մեծահասակների համար։ Միայն արտաքին օգտագործման համար։ Չի կարելի կուլ տալ։Խուսափեք աչքերի և լորձաթաղանթների հետ շփումից: Մի՛ քսեք բաց վերքերի կամ վնասված ու բորբոքված մաշկի վրա: Մի՛ օգտագործեք փակ վիրակապի տակ։ Մի՛ օգտագործեք միաժամանակ այլ բալզամների, քսուքների, սփրեյների կամ մերսման յուղերի հետ։Պատահաբար կուլ տալու դեպքում անմիջապես դիմեք բժշկի։Եթե օգտագործումից հետո առաջանա գրգռվածություն, դադարեցրեք կիրառումը։
Պահպանման պայմաններ․պահպանել 4–40°C ջերմաստիճանում։ Պահպանել լույսից պաշտպանված և սենյակային ջերմաստիճանում։ Պիտանիության ժամկետը՝ տե՛ս տուփի վրա։ Չօգտագործել պիտանիության ժամկետի ավարտից հետո։
Արտադրող․ «LABORATOIRE POLIDIS», Ռուեյլ-Մալմեզոն, Էդմոն Բլանի փ․19, 92500, Ֆրանսիա։
Պաշտոնական ներկայացուցիչ/ներմուծող. «Տոնուս-Լես» ՍՊԸ, փ․Երվանդ Քոչար 1, 0070 Երևան, ՀՀ։